![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանն ավելացնում է նավթարդյունահանումը` ի հեճուկ Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված գործարքի
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/navt.jpg)
Իրանը, որը նավթի խոշորագույն արտադրողներից է, մտադիր է ավելացնել նավթարդյունահանման ծավալները մոտակա մի քանի ամիսներին, հայտնում է CNBC-ը:
Այդկերպ, երկրի իշխանությունները որոշել են անտեսել գործարքը, որը կնքվել է Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև` նավթային շուկայի կայունացման նպատակով:
«Արտադրության մեր արագությունը ներկայումս կազմում է օրական 3.8 մլն բարելից մի փոքր ավելի` մինչ պատժամիջոցները սահմանված 4 մլն բարել մակարդակի դիմաց»,- ասվում է Իրանի Նավթի ազգային ընկերության հաղորդագրության մեջ (NIOC):
Բացի այդ` Իրանը մտադիր է մոտ ժամանակներս շուկա արտահանել հում նավթի նոր տեսակ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ և Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարները համատեղ հայտարարություն էին ստորագրել նավթի շուկայի կայունացման նպատակով: