Նողկանք եմ զգում, բայց թող մարդիկ տեսնեն Փաշինյանի իրական դեմքը. Ամեն ինչի պետք է պատրաստ լինենք. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանի լինել-չլինելու մասին են։

«Նիկոլ Փաշինյանը որոշ մարդկանց խոստացել է, որ Հայաստանը պետք է չլինի, ինքն ամեն ինչ անելու է, որ այդ խոստումը կարողանա կատարել, մենք չպետք է թույլ տանք, որ այս խոսումը կատարվի»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մամիջանյանը։

Դա թույլ չտալու համար, ըստ նրա, պետք է գնալ ընտրություններին ու ընտրել հիմնական ընդդիմադիր թեկնածուներից ցանկացածին։

«Ընտրությանը չգնալով՝ դու այս կամ այն չափով նպաստում ես Փաշինյանի իշխանության վերարտադրությանը։ Պետք է գնաս, որ գնան»,- ասաց ՀՀԿ-ականը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031