«Գազպրոմն» Անկարայից ստացել է «Թուրքական հոսքի» իրագործման համար անհրաժեշտ առաջին թույլտվությունները

«Գազպրոմն» Անկարայից դիվանագիտական խողովակներով ստացել է «Թուրքական հոսքի» իրագործման մասին առաջին թույլտվությունները, ասվում է ռուսական ընկերության հաղորդագրության մեջ:

Անցած շաբաթ ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի գլխավորած պատվիրակությանն ընդունել էր Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը: Վերջիններս պայմանավորվել էին շուտափույթ կերպով ավարտել բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները` նախագծի կյանքի կոչման համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Թույլտվությունների տրամադրումը դրական լուր է «Գապրոմի» համար: Թուրքական կողմի այդ քայլն արտացոլում է թուրքական կառավարության շահագրգռությունը «Թուրքական հոսք» նախագծի վերաբերյալ և վկայում է դրա քաղաքական կենսագործունեության անցնելու մասին»,- հայտարարել է Միլլերը:

Ռուսաստանը 2014թ. դեկտեմբերին հրաժարվեց «Հարավային հոսք» նախագծից` հօգուտ «Թուրքական հոսքի», որը ենթադրում է Ռուսաստանից Թուրքիա գազատարի շինարարություն` Սև ծովի հատակով:

Նախագիծը սառեցվել էր այն բանից հետո, երբ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները վատացան 2015թ. նոյեմբերին:

Տեսանյութեր

Լրահոս