«Հրապարակ» թերթի տեղեկություններով, Ռուսաստանը դեմ է հայաստանյան սահմանադրական բարեփոխումներով երկրի կառավարման համակարգը խորհրդարանական դարձնելու գործընթացին:
Հալաչօղլուն քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության հարցում արտաքին ճնշմանը տուրք տալու ու զիջումների գնալու համար:
««Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշել է նոյեմբերի 23-ին Փարիզ մեկնել առանց կին պատգամավորների ուղեկցության: Շաբաթ օրը գրել էինք, որ Փարիզ մեկնող խորհրդարանական պատվիրակության կազմը դեռևս հստակեցվում է:
Արդեն 20 տարի անց շոկոլադը կլինի ինչպես խավիարը, այն կդառնա հազվագյուտ ու թանկարժեք բան, և որ հասարակ մարդը չի կարող իրեն թույլ տալ օգտագործել շոկոլադ:
Նրանցից մեկը ֆրանսիացի Սրժ Լազարևիչն է, իսկ մյուսը՝ հոլանդացի Սժաակ Ռիյկեն:
ԵՄ-ն Ուկրաինայի անջատողականների դեմ առաջին պատժամիջոցները սահմանել է այս տարվա ապրիլի 29-ին:
Սրանից առաջ ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը ԵԱՀԿ-ի անդամ բոլոր երկրներին կոչ է արել գումար ու տեխնիկա հատկացնել Ուկրաինային:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին:
Դեպի Եվրատլանտյան կառույցներ ձգտումը վրացի ժողովրդի ընտրությունն է, եւ Վրաստանը ջանք չի խնայում այդ նպատակին հասնելու համար:
Ես վստահ եմ, որ ուղղաթիռը ոչնչացնելու գործողությունը նախապես էր պլանավորվել: Դա ապացուցվում է նաեւ նրանով, որ նախապես պատրաստ էին նաեւ տեսախցիկները, որոնք նկարել են ուղղաթիռի խոցումը: Դա տեղի է ունեցել կեսօրից հետո, երբ արեւը ընկնում է այն մարդկանց աչքերին, որոնք գտնվում են ադրբեջանական դիրքերում, բայց դա այդ կադրերում տեսանելի չէ:
Եռյակի ներկայացուցիչներին անընդհատ տրվում է այն հարցը, թե երբ են իրենք կազմակերպելու հաջորդ հանրահավաքը: Սակայն այդ հարցին որևէ կոնկրետ պատասխան չի հնչում, այլ ասվում է, որ այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են: Նոյեմբերի 14-ին տեղի ունեցած ՀԱԿ քաղխորհրդի նիստումև ս քննարկվել է այդ հարցը, սակայն դարձյալ որևէ որոշում չի կայացվել:
«Զինադադարի խախտումների անպատժելիությունն արդեն իսկ լայն տարածում է գտել, և միջազգային միջնորդները պետք է գործի անցնեն, այլապես կարող են ամբողջությամբ կորցնել իրենց մանդատը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց անգլիացի քաղաքագետ, Լոնդոնի «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպության Կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոյերսը:
Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հայտարարության կապակցությամբ, բացի բուն ռազմական գործողություններից, նշենք, որ վիրավորների ու մահացածների հետ վարվելու կանոնները միջազգային մարդասիրական իրավունքն է սահմանում:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը անժամկետ հացադուլ է հայտարարել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դիմաց: Ինչո՞ւ ԵԱՀԿ-ն ջանքեր չի գործադրում՝ վերադարձնելու նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի օդաչուների դիերը։ «Ա1+»-ի փոխանցմամբ՝ Դավիթ Սանասարյանին է մոտեցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հենլոն։ Նա ասել է, որ իրենց իրավասությունների շրջանակը թույլ չի տալիս, որպեսզի իրենք զբաղվեն ԼՂՀ-ի հակամարտության խնդրով։
Ներկայումս ավարտված է շինարարական աշխատանքների միայն 39 տոկոսը:
«Եթե ԵԱՀԿ անդամներն իրենց գործողություններն ավելի լավ կատարեին, գուցե կարողանայինք առաջին օրը մեր տղաներին օգնություն ցուցաբերել. «Բայց փաստորեն անցել է 5 օր, ու չգիտենք՝ այնտեղ տղաների հետ ինչ է տեղի ունենում»:
Եվրահանձնաժողովը հոկտեմբերի վերջին խորհուրդ էր տվել անցում կատարել Վրաստանի հետ վիզային ռեժիմի շուրջ բանակցությունների երկրորդ փուլին:
Օջախները սպասում են հրամանի:
Բաքուն միջազգային հանրության հանդեպ որդեգրել է շանտաժի մարտավարությունը:
Այդպիսի հարվածի հետևանքները նրանք կհիշեն դեռ երկար ժամանակ:
Հարցը կարելի է դիտարկել նրա հետ կապելով, թե ինչպես են զարգանում իրադարձությունները, գործընթացները:
Այն գնել է Հարավայի Կորեայի քաղաքացիներից մեկը, որի անունը, սակայն, չի հրապարակվում:
Բենդուկիձեի դին այսօր փորձաքննության կենթարկվի Լոնդոնում:
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է ֆեդերալացում:
Դրա հետ մեկտեղ դեռ հայտնի չէ Բենդուկիձեի դին Լոնդոնից Թբիլիսի բերելու ու Վրաստանի մայրաքաղաքում հուղարկավորելու ստույգ ժամկետը:
Կիլաուեա հրաբուխը շարունակ ժայթքում է ավելի քան 31 տարին մեկ անգամ:
«Հասարակությունը պետք է սովորի երկարատև պայքարի, բայց նաև պետք է հասկանա՝ այդ պայքարի քայլերն իրակա՞ն են, ո՞ւր են տանում, այս խնդիրները, որոնք դրված են, դրանց համապատասխան լուծումներ առաջարկվո՞ւմ են, թե՞ ոչ»,- ասում է նա:
Քեմերոնն այդպիսի կանխատեսում է արել Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում անցկացված G20-ի գագաթաժողովի արդյունքներով:
Այսօր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև ս.թ. նոյեմբերի 12-ին հակամարտության գոտու արևելայն ուղղությամբ հակառակորդի կողմից խփված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի հետ կապված հարցեր:
Դժվար է չտեսնել, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը, բայց, մյուս կողմից, միամտություն կլիներ ակնկալել, որ ՀՀ Սահմանադրական դատարանը (ՍԴ) հակասահմանադրական կճանաչեր այն: Այսօրվա ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը` մեկնաբանելով ՍԴ-ի վերջին որոշումը, ըստ որի՝ նշված պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: