Վրաստանը պատրաստ է վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների երկրորդ փուլին. ԵՄ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարներն ընդունել են, որ Վրաստանը կատարել է վիզային ռեժիմի ազատականացման պլանի առաջին փուլը և աջակցել են ԵՄ-ի հետ վիզայի չեղյալ հայտարարման շուրջ բանակցությունների երկրորդ փուլին անցում կատարելուն:

Այս մասին նշված է ԵՄ-ի Խորհրդի կոմյունիկեում: Եվրահանձնաժողովը հոկտեմբերի վերջին խորհուրդ էր տվել անցում կատարել Վրաստանի հետ վիզային ռեժիմի շուրջ բանակցությունների երկրորդ փուլին:

ԵՄ-ի Խորհուրդն այժմ կիսել է Եվրահանձնաժողովի կարծիքն այն մասին, որ Վրաստանը կատարել է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ գործողությունների պլանի առաջին փուլի բոլոր կետերը, և որոշել է գործարկել երկրորդ փուլի շրջանակներում բոլոր չափանիշները:

Վրաստանի՝ եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով արդեն նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմի մասին որոշման ընդունում է ակնկալում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում, որը 2015 թվականի մայիսին անցկացվելու է Ռիգայում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930