
Հանրահավաքի օրը և ժամը չի կարող ասել

Եռյակի ներկայացուցիչներին անընդհատ տրվում է այն հարցը, թե երբ են իրենք կազմակերպելու հաջորդ հանրահավաքը: Սակայն այդ հարցին որևէ կոնկրետ պատասխան չի հնչում, այլ ասվում է, որ այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են: Նոյեմբերի 14-ին տեղի ունեցած ՀԱԿ քաղխորհրդի նիստումև ս քննարկվել է այդ հարցը, սակայն դարձյալ որևէ որոշում չի կայացվել: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ այս տարի եռյակը հանրահավաք կազմակերպի, թե՞ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա միայն հաջորդ տարի, ասել է.
«Ես չեմ կարող հստակ ժամկետներ նշել, քանի որ մենք քննարկում ենք տարբեր առաջարկներ, տարբեր մոտեցումներ, և անում ենք այն, ինչը արժանանում է եռյակի հավանությանը: Այնպես որ ասել առաջիկա հանրահավաքի օրը և ժամը ես չեմ կարող, քանի դեռ այդ հարցով չկա որոշում»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: