Lionsgate ընկերությունը հաստատել է, որ զույգը սկսել է աշխատել փորձարարական նախագծի վրա:
Այս այցը շատ մեծ նշանակություն ունի, սա պատմական այց է:
Մարդու իրավունքների դիտորդական հսկողություն իրականացնող սիրիական կենտրոնի տեղեկություններով՝ գիշերը ապստամբների առաջնագծին հասցվել են զանգվածային ավիահարվածներ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է հետ կանչել «Եվրոպական միությունների մասին 1972 թվականի օրենքը», որը սահմանել էր Եվրամիության օրենսդրության գերակայությունը Մեծ Բրիտանիայի տարածքում: Չեղյալ հայտարարման մասին կհայտարարվի Մեծ Բրիտանիայի թագուհու ամենամյա ուղերձում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Չինաստանի հյուսիս-արևմուտքում 7 և 4-հարկանի երկու բնակելի շենքեր են փլուզվել:
Այսօր հանրապետության բազմաթիվ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են ընթանում:
Իտալիայի Միլան քաղաքի բարերից մեկում այս գիշեր՝ հոկտեմբերի 2-ին, ուժեղ պայթյուն է որոտացել, որին հրդեհ է հաջորդել: Պայթյունի հետևանքով տուժել է 10 մարդ:
Իսպանիայի առափնյա Մալագա քաղաքի սրճարաններից մեկում գազի արտահոսքի հետևանքով տուժել է 90 մարդ: Այս մասին հայտնում է իսպանական Mundo-ն՝ հղում կատարելով վթարա-փրկարարական ծառայության ներկայացուցիչներին:
Ֆրանսիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք շաբաթ օրը հավաքվել են Ֆրանսիայի Կալե քաղաքի մոտ՝ փախստականների ճամբարի հարևանությամբ:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր Ադրբեջան այցի շրջանակում այցելել է Բաքվի կաթոլիկ եկեղեցի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Եվրամիությանը՝ մեղադրելով տված խոստումները չկատարելու մեջ: Եվրամիությունը խոստացել էր Թուրքիային նդամակցության և առանց վիզայի ռեժիմի սահմանում:
Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 1-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ևս մեկ տարով հավանության է արժանացրել Սիրիայում և Իրաքում Թուրքիայի զինված ուժերի մասնակցության մանդատին:
Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող բնակավայրերից հարյուրավոր բնակիչների են տարհանել, որոնք գտնվում են ժայթքող Կոլիբա հրաբխի մոտակայքում:
Ադրբեջանի և Եվրամիության միջև գոյություն ունեն ամուր գործընկերային հարաբերություններ:
Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են:
Շիրակի մարզի մի շարք համայնքներում հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:
Ես իսկապես պարտաստվում եմ վերադառնալ Վրաստան և պաշտպանել ընտրությունների արդյունքները
Եվրամիությունը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հարցում հասնել խաղաղության բազմակողմ համաձայնագրի։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը, երեկ լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
Հռոմի պապի այցն Ադրբեջան կարճատև է լինելու: Այսօր երեկոյան վերջինս կվերադառնա Վատիկան:
Հունգարիայում այսօր ընտրատեղամասեր են բացվել քվեարկության համար, որտեղ երկրի բնակիչները հանրաքվեում որոշում պետք է կայացնեն այն մասին, թե ինչպես վարվել պարտադիր քվոտաների հետ, որոնք բաշխվում են Եվրամիության անդամ երկրների միջև՝ փաստականներին երկրում տեղակայելու վերաբերյալ:
Առևտրի ազատության կամ, ինչպես հետազոտության հեղինակներն են սահմանում, առևտրի բացության միջին մակարդակը 110 երկրների համար 2014թ. կազմել է 22 տոկոս։ Առևտրի բացության ցուցանիշները զգայուն են տնտեսական ատիվության նկատմամբ։ Եթե երկրներից մեկը տնտեսական ակտիվություն է ցուցաբերում բոլոր ոլորտներում, ապա բացության ընդհանուր մակարդակը շատ ցածր կլինի, քանի որ բոլոր ապրանքները կարտադրվեն և կսպառվեն երկրի տարածքում։ Մյուս կողմից՝ միմյանցից անկախ տնտեսությունների պայմաններում երկրներն ավելի անկախ են, իսկ առևտուրն ավելի բաց է։
«Ես համոզված եմ, որ նոր ձևավորված կառավարությունը կաշխատի նաև այդ ուղղությամբ, որպեսզի մթերող կազմակերպությունների տնտեսական առողջացման համար աջակցի նաև այդ առումով` իրացման շուկաների փնտրման և արտադրված արտադրանքի իրացման ճանապարհներ որոնելու ուղղությամբ»:
Volkswagen ընկերությունը տեղեկացրել է դատարանին, որ պատրաստ է իր ամերիկյան դիլերիներին վճարել 1.2 մլրդ դոլար փոխհատուցում՝ դիզելային վառելիքի շուրջ առաջացած սկանդալի պատճառով:
Սոսո Ցինցաձեի համոզմամբ՝ իշխանության փոփոխությունը կարող է լուրջ զարգացումների պատճառ դառնալ Վրաստանում, որոնք կհրավիրվեն ռուսական կողմից: Այս սցենարին, ըստ Ցինցաձեի՝ պետք է պատրաստ լինել:
«Եթե դուք ուզում եք փոփոխություններ լինեն, դուք պետք է իմանաք՝ ինչ հենարաններ ունեք տվյալ պետությունում։ Ցանկացած թիմ, որն ուզենա լուրջ, իրական փոփոխություններ անել Հայաստանում, չունի ոչ մի հենարան»։
Եվրոպական միությունը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հասնել համակողմանի խաղաղության համաձայնագրի ստորագրման: Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Մալենա Մարդը:
Հալեպի արևելքում գտնվող M10 hիվանդանոցը ենթարկվել է ավիահարվածների: Ինչպես հաղորդում է DW-ը՝ Մարդու իրավունքների դիտորդական սիրիական խորհուրը հայտնել է, որ հարձակման արդյունքում մահացել է մեկ մարդ, շենքն էականորեն վնասվել է:
Շուրջ 1,5 տոննա մարդասիրական օգնություն են ռուս զինվորականները հասցրել Հալեպ: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի տարածքում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Դանիլ Ռիչկովը:
«Նոր մարդը նոր մոտեցումներ կմտցնի համակարգում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը՝ խոսելով Պաշտպանության նախարարությունում սպասվող փոփոխություններից։
«Քաղաքական պատասխանատուն ՀՀԿ-ն է, և Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի թեկնածությունն ավելի լայն թիմի մոտ ներկայացրել է, դա եղավ հրապարակային և ոչ թե՝ թաքուն»: