 
                        ԵՄ-ը որոշել է ընդլայնել Ուկրաինայի անջատողականների դեմ պատժամիջոցները
 
                                    Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները պայմանավորվել են ընդլայնել Ուկրաինայի անջատողականների դեմ պատժամիջոցները: ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությանը հանձնարարվել է համապատասխան ցուցակը պատրաստել մինչև նոյեմբերի վերջ:
Այս մասին նշված է ԵՄ-ի Խորհրդի կայքում տեղ գտած փաստաթղթում: ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները պայմանավորվել են հետագայում նույնպես չճանաչել Ղրիմի անցումը Ռուսաստանին: Նրանց օրակարգում չի եղել Ռուսաստանի դեմ տնտեսական նոր պատժամիջոցներ սահմանելը: ԵՄ-ն Ուկրաինայի անջատողականների դեմ առաջին պատժամիջոցները սահմանել է այս տարվա ապրիլի 29-ին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        