Երևանում «Kia»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներ
                                    Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայից դեպի Վաղարշյան փողոցի խաչմերուկ ընթանալիս «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարաները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունները:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    