Բաժիններ՝

Կայա Կալասը Կիևում կքննարկի ռազմական և ֆինանսական աջակցությանն առնչվող հարցեր

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը հայտարարել է, որ հոկտեմբերի 13-ին Կիևում կքննարկի Ուկրաինային ռազմական և ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հարցեր։

Այս մասին նա նշել է X միկրոբլոգի գրառման մեջ։«Ուկրաինացիները ոգեշնչում են աշխարհին իրենց քաջությամբ։

Նրանց տոկունությունը պահանջում է մեր լիակատար աջակցությունը։

Ես այսօր Կիևում եմ՝ ֆինանսական և ռազմական աջակցության, Ուկրաինայի էներգետիկ ոլորտի անվտանգության և Ռուսաստանին իր պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ բանակցությունների համար»,- նշել է նա գրառման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031