«3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի արդիականությունը մեծանում է. Ադրբեջանի փոխվարչապետ

Բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման համար չափազանց կարևոր է տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության, բարեկեցության և համագործակցության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների ամրապնդումը:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Բաքվում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպման ժամանակ:

Շահին Մուստաֆաևը նշել է, որ այս համատեքստում աճում է Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ ստեղծված «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի արդիականությունը։

«Այս նախաձեռնությունը լրացնում է երկկողմ և այլ համագործակցության առկա ձևաչափերը, ամրապնդում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև ստեղծում է տնտեսական աճի և առաջընթացի նոր հնարավորություններ։

Անհրաժեշտ է խրախուսել մեր երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը՝ հիմնված հավասարության և փոխադարձ օգուտի սկզբունքների վրա։

Մենք պետք է նաև շարունակենք ստեղծել բարենպաստ պայմաններ ներդրումային նախագծերի իրականացման համար»։

Տեսանյութեր

Լրահոս