
Գալուստ Սահակյանը որոշել է նոյեմբերի 23-ին Փարիզ մեկնել առանց կին պատգամավորների ուղեկցության. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշել է նոյեմբերի 23-ին Փարիզ մեկնել առանց կին պատգամավորների ուղեկցության: Շաբաթ օրը գրել էինք, որ Փարիզ մեկնող խորհրդարանական պատվիրակության կազմը դեռևս հստակեցվում է:
Իսկ մինչ այդ ՀՀԿ խմբակցության կանանց միջև «անողոք» մրցակցություն է ծավալվել՝ նորաձևության մայրաքաղաք մեկնող պատվիրակության կազմում ընդգրկվելու համար: Իհարկե, պատվիրակության վերջնական «ցուցակը» դեռևս պատրաստ չէ, բայց ԱԺ-ում շրջանառվող լուրերի համաձայն՝ Գալուստ Սահակյանը որոշել է «փորձանքից հեռու մնալու համար» կին պատգամավոր չտանել հետը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։