Բաժիններ՝

Մի քանի տարի անց աշխարհում բավական թանկանալու է շոկոլադը

Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ շվեյցարական Barry Callebaut Group կորպորացիան, որն առաջատար դիրքեր ունի շոկոլադի արտադրության մեջ, զգուշացրել է, որ արդեն 6 տարի անց սպառողները կզգան շոկոլադի պակաս: Ընկերությունը դա բացատրում է ասիական երկրներում շոկոլադի պահանջարկի աճով ու կակաոյի պլանտացիաների կրճատմամբ:

Շոկոլադի բազմաթիվ արտադրողներ վերջին երեք տարիներին քանիցս արտահայտել են համապատասխան մտահոգություն: Նրանք կարծում են, որ կակաոյի պլանատացիաների կրճատման հետևանքով մինչև 2020 թվականը 1 միլիոն տոննա ավելի քիչ կակաո կյհայտնվի համաշխարհային շուկայում՝ կապված ոլորտի վրա գործադրվող տնտեսական ու բնապահպանական ճնշման հետ:

Նրանք անգամ չեն բացառում, որ արդեն 20 տարի անց շոկոլադը կլինի ինչպես խավիարը, այն կդառնա հազվագյուտ ու թանկարժեք բան, և որ հասարակ մարդը չի կարող իրեն թույլ տալ օգտագործել շոկոլադ:

Շոկոլադ արտադրողներն ընդգծում են, որ ներկայումս Ասիայում շոկոլադի պահանջարկը 7 անգամ ավելին է՝ համեմատած եվրոպական աշուկաների հետ, և որ արտադրողները դեռ դժվարությամբ են կարողանում բավարարել այդ պահանջարկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս