Բաժիններ՝

Գեղարքունիքում «BMW»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Ստեփան Ա.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս Մ14 ավտոճանապարհի 96 կմ հատվածում՝ դեպի Վարդենիս ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Ֆելիքս Գ.-ին:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը աշխատում էր Վարդենիսի քաղաքապետարանի «Կոմունալ տնտեսություն և բարեկարգում» ՀՈԱԿ-ում, իսկ հարվածի հետևանքով նրա ոտքը կտրվել է. այն հայտնաբերվել է մարմնից մի քանի մետր հեռավորության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս