«Ալ-Քաիդայի» զինյալները տեսանյութ են տարածել իրենց մոտ պահվող երկու պատանդի մասին
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Մաղրիբի իսլամական երկրներում Ալ-Քաիդա» խմբավորման զինյալները տարածել են մի տեսանյութ, որում պատկերված են երկու պատանդներ: Նրանցից մեկը ֆրանսիացի Սրժ Լազարևիչն է, իսկ մյուսը՝ հոլանդացի Սժաակ Ռիյկեն:
Նրանք տեսախցիկի միջոցով դիմում են իրենց կառավարություններին՝ խնդրելով զինյալների հետ պայմանավորվածության գալ իրենց ազատելու շուրջ: Ռիյկեի խոսքերով՝ ձայնագրությունն արվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ին: Զինյալները երկու տղամարդկանց էլ առևանգել էին 2011 թվականին: