
Բենդուկիձեն պետք է հուղարկավորվի Թբիլիսիի պանթեոնում. Սաակաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեին պետք է հուղարկավորել Թբիլիսիում՝ Վրաստանի հասարակական գործիչների ու գրողների պանթեոնում, որը գտնվում է Մտածմինդա լեռան վրա:
Սաակաշվիլին այս մասին գրել է Facebook-ի իր էջում. «Կախա Բենդուկիձեն պետք է հուղարկավորվի Մտածմինդայի պանթեոնում: Եթե այս իշխանությունները չանեն դա, ապա դա կանի յուրաքանչյուր հաջորդ նորմալ կառավարություն»: Բենդուկիձեի դին այսօր փորձաքննության կենթարկվի Լոնդոնում:
Վրացական տնտեսական բարեփոխումների հեղինակ Կախա Բենդուկիձեն մահացել է հինգշաբթի՝ 58 տարեկանում: 2014 թվականի մայիսին Բենդուկիձեն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրավերով ընդգրկվել էր Ուկրաինայի կառավարությանը կից փորձագետների խորհրդում: