
Վրաստանը շարունակելու է եվրատլանտյան ինտեգրման ուղին. Ղարիբաշվիլի

Դեպի Եվրատլանտյան կառույցներ ձգտումը վրացի ժողովրդի ընտրությունն է, եւ Վրաստանը ջանք չի խնայում այդ նպատակին հասնելու համար, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք հավատում ենք, որ դաշինքը հավատարիմ կմնա իր բաց դռների քաղաքականությանը եւ կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցում»,-հայտարարել է Ղարիբաշվիլին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլթենբերգը իր հերթին նշել է, որ ողջունում են Վրաստանի նման դիրքորոշումը: