
Կախա Բենդուկիձեի դին այսօր փորձաքննության կենթարկվի Լոնդոնում

Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր Լոնդոնում փորձաքննության է ենթարկվելու Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեի դին, ինչից հետո այն կբերվի Թբիլիսիում: Դրա հետ մեկտեղ դեռ հայտնի չէ Բենդուկիձեի դին Լոնդոնից Թբիլիսի բերելու ու Վրաստանի մայրաքաղաքում հուղարկավորելու ստույգ ժամկետը:
Կախա Բենդուկիձեի ընտանիքի ընկերներից մեկը հայտարարել է, որ եթե փորձաքննությունից հետո՝ երկուշաբթի, հաջողվի Թբիլիսի բերել Բենդուկիձեի դին, ապա հուղարկավորությունը կանցկացվի հինգշաբթի:
Մեկ այլ ընկեր հայտնել է, որ մի քանի շաբաթ առաջ Բենդուկիձեն սրտի շրջանում վիրահատության էր ենթարկվել Շվեյցարիայում, ինչից հետո բժիշկները նրան կտրականապես արգելել էին տեղաշարժեր կատարել: Չնայած դրան՝ Բենդուկիձեն Շվեյցարիայից մեկնել է Մեծ Բրիտանիա, ուր և կնքել է իր մահկանացուն: