Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան 10 զրահամեքենա կուղարկի Ուկրաինայի արևելք

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել է Ուկրաինայի արևելք 10 զրահամեքենա ուղարկելու մասին՝ նախատեսված տեղում գործող ԵԱՀԿ-ի մոնիթորինգային առաքելության համար: Այս մասին նշված է նախարարության կայքում:

1.2 միլիոն ֆունտ սթեռլինգ արժողությամբ սարքավորումներով զրահամեքենաներն անհրաժեշտ են դիմակայության գոտում ԵԱՀԿ-ի առաքելության անվտանգությունն ապահովելու համար: Բացի այդ, դիտորդի կարգավիճակով Ուկրաինա կուղարկվի ևս 4 բրիտանացի՝ ի հավելումն արդեն իսկ այնտեղ գործող 20 բրիտանացիների:

Սրանից առաջ ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը ԵԱՀԿ-ի անդամ բոլոր երկրներին կոչ է արել գումար ու տեխնիկա հատկացնել Ուկրաինային: Մեծ Բրիտանիայի խորհրդարանն այսօր պետք է հավանության արժանացնի զրահամեքենաների ուղարկումն Ուկրաինայի արևելք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս