
ԵԱՀԿ ներկայացուցիչը՝ կործանված ուղղաթիռի օդաչուների մարմինները վերադարձնելու մասին. «Ա1+»

«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը անժամկետ հացադուլ է հայտարարել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դիմաց: Ինչո՞ւ ԵԱՀԿ-ն ջանքեր չի գործադրում՝ վերադարձնելու նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի օդաչուների դիերը։ «Ա1+»-ի փոխանցմամբ՝ Դավիթ Սանասարյանին է մոտեցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հենլոն։ Նա ասել է, որ իրենց իրավասությունների շրջանակը թույլ չի տալիս, որպեսզի իրենք զբաղվեն ԼՂՀ-ի հակամարտության խնդրով։
«Միակ բանը, որ ես կարող եմ անել, դա այն է, որ ես ձեր բողոքը կփոխանցեմ ԵԱՀԿ-ի համապատասխան ատյանների՝ քարտուղարություն և Մինսկի խմբին»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: