Բաժիններ՝

ԵՄ-ը դեռ պատժամիջոցներ չի սահմանի Իսրայելի նկատմամբ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը մտադիր չէ որևէ պատժամիջոց սահմանել Իսրայելի նկատմամբ, եթե այդ երկիրը շարունակի միջոցներ ձեռնարկել՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման համար: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին:

Նրա խոսքերով՝ եվրոպացի նախարարները երեկվա քննարկումների ժամանակ հնարավոր են համարել հակամարտության կարգավորման վերագործարկումը: Մողերինին հավելել է, որ իրենց առջև ներկայումս դրված չէ Իսրայելին մեկուսացնելու ու նրա դեմ պատժամիջոցներ սահմանելու հարց:

Մողերինին ընդգծել է, որ ԵՄ-ը նոր ուղիներ է փնտրում Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար, որոնք կկանգնեցնեն նրա կողմից Արևելյան Երուսաղեմում բնակատեղիների կառուցման գործընթացը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս