
Հայաստանի ՊՆ-ն Ադրբեջանին հիշեցրել է միջազգային մարդասիրական իրավունքի մասին

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը՝ կատարելով հետեւյալ գրառումը.
«Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հայտարարության կապակցությամբ, բացի բուն ռազմական գործողություններից, նշենք, որ վիրավորների ու մահացածների հետ վարվելու կանոնները միջազգային մարդասիրական իրավունքն է սահմանում: Մասնավորապես՝ հիշեցնում ենք Ադրբեջանի բանակի ղեկավարությանը, որ 1949թ-ին ընդունված Ժնևի կոնվենցիայի 15 –րդ հոդվածը հստակ սահմանում է. «Ամեն անգամ, և հատկապես՝ մարտերից հետո, ընդհարման մեջ գտնվող կողմերն անմիջապես բոլոր միջոցները պետք է ձեռնարկեն, որպեսզի որոնեն և հավաքեն վիրավորներին և հիվանդներին, նրանց պաշտպանեն կողոպուտից և անվայելուչ վերաբերմունքից, ինչպես նաև՝ որոնեն մահացածներին և նրանց պատսպարեն կողոպտելուց»: Սա՝ զուտ մարդասիրական առումով»: