Բաժիններ՝

Ռուսաստանը կրճատում Է միգրանտների համար ժամանակավոր կացության թույլտվության քվոտան

Ռուսաստանը նվազեցրել է օտարերկրացիների համար ժամանակավոր կացության թույլտվության տրամադրման քվոտան։ Այդ մասին է վկայում Ռուսաստանի Դաշնության կառավարության կարգադրությունը։

«2026 թվականի համար սահմանել ՌԴ – ում օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր կացության 3802 թույլտվություն տրամադրելու քվոտա», – ասված է փաստաթղթում։

Ժամանակավոր կացության թույլտվությունը օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց տրվում է Ռուսաստանում ապրելու և աշխատելու համար:

Այս թույլտվությունը մի շարք առավելություններ է տալիս միգրանտներին, օրինակ` առանց պատենտի աշխատելու հնարավորություն, առողջապահության ոլորտում սոցիալական երաշխիքներ, ինչպես նաև թույլ է տալիս նրանց դիմել ժամանակավոր կացության կարգավիճակի, ապա նաև քաղաքացիության համար:

Ժամանակավոր կացության թույլտվությունը տրվում է երեք տարով և թույլ է տալիս օտարերկրացիներին օրինական աշխատել Ռուսաստանում։ Թույլտվության գործողության ժամկետը լրանալուց հետո այն չի երկարաձգվում ՝ օտարերկրյա քաղաքացին կա՛մ պետք է ստանա կացության կարգավիճակ, կա՛մ լքի երկիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս