Լոռու մարզում «Հետքի» թղթակիցը հայտնել է, որ քիչ առաջ կրակոցներ են արձակվել Ախթալայի գործող քաղաքապետ, առաջիկա ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար թեկնածությունն առաջադրած Հայկազ Խաչիկյանի ավտոմեքենայի ուղղությամբ:
Ընտրողների 30-35 տոկոսին կարելի է համարել իշխանության կայուն «ընտրազանգվածը», քանի որ ընտրակաշառքի պարագայում սովորաբար ամենաբողոքական համարվող աղքատ խավը դառնում է իշխանության հենարանը: Այլ կերպ ասած, իշխանությունը վերարտադրվելու համար հետևողականորեն մեծացնում է եկամուտների բաշխման անհավասարության մասին վկայող հայտնի Ջինի գործակիցը` որը Հայաստանում հակառակ նշանակությունն է ստանում. որքան շատ աղքատներ՝ այնքան շատ քվեներ:
«Դա այդպես պետք է լինի: Այն, որ արտասահմանում ապրող հայերը չեն քվեարկում, դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է, հակաօրինական երևույթ: Հայաստանի քաղաքացին պետք է իրավունք ունենա ազատ ընտրություն կատարել»:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինն իրազեկում է, որ Արցախի զինված ուժերը պահպանում են հրադադարի ռեժիմը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Այն, որ Վարդան Ղուկասյանի անունն ուղղակի կամ անուղղակի կապված է բազմաթիվ հանցագործությունների հետ, և նրան, այսպես ասած` «հասնում է», որևէ մեկը չի վիճարկում: Բայց այն, ինչ այսօր կատարվում է նրա նկատմամբ, ոչ թե օրինականության հաստատում է, այլ ոհմակային կանոններով հաշվեհարդար:
«Ո՞նց կարա թշնամանք լինի: Տրամաբանությունը ո՞րն ա` հալա ասա: Մարդն ինքը ինքնաբացարկ ա հայտնում ու ասում ա` հանուն մեր ժողովրդի միասնության` ես թողնում եմ, որ Հանրապետական կուսակցության թեկնածուն անցնի: Էդտեղ ի՞նչ թշնամանքի մասին ա խոսվում: Երբ որ զենքով տային, իրար տային-սպանեին, էդ ժամանակ թշնամանքի մասին կխոսվեր: Հիմա հասկանո՞ւմ ես, որ մարդը՝ հանուն քաղաքի միասնության, հանուն քաղաքի վաղվա օրվա` ինքնաբացարկ է հայտնում»:
«Դժբախտաբար, ճիշտ է այն լուրը, որ ահաբեկիչները կրակոցներով սպանել են մեկ հայ ընտանիքի` ամուսնուն, կնոջը և զավակներին: Իսկ նրանց սպանել էին, քանի որ հայեր էին: Ահակեբիչների խոսքով` նրանք սպանել էին հայերին, քանի որ հայերը սիրիական պետության հետ են»,- ասաց մեր զրուցակիցը:
«Եթե մենք ունենք երկքաղաքացիություն, արտասահմանում ապրող հայերի ընտրական պրոցեսի մասնակցությունը կարող է վտանգել ներքաղաքական կյանքը»:
Սիրիայի պատվիրակությունը հայտարարության ժամանակ լքել է նիստերի դահլիճը:
«Տեղյակ չեմ: Կծանոթանանք` հետո կխոսենք: Անծանոթ նյութի վերաբերյալ կարծիք չեմ հայտնում»:
Լ. Սարգսյանը հույս հայտնեց, որ մյուս քաղաքական ուժերը ևս կհասկանան, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը լավագույնն է: «Բայց տարբեր քաղաքական ուժեր փորձում են տարբեր թեկնածուների անուններ առաջ բերել, որից ենթադրում եմ, որ նրանք դեռ չեն եկել այս կարծիքին»,- ասաց նա:
Մենք ունեցել ենք լիդերներ. Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան, Ստեփան Դեմիրճյան, Լևոն Տեր-Պետրոսյան: Ընդդիմության թեկնածուի ձեր թվարկած անուններն, օրինակ, ինչ-որ թիմերի ներկայացուցիչներ են, որոնք իրար փոխանակելով` գնում են առաջ: Մեզ մոտ մինչ օրս գնում է թիմերի կռիվ. որոշ թիմեր իրար փոխարինելով առաջ են շարժվում:
«Ի՞նչ ասել է` ադրբեջանական կամ իրանական սցենար: Դա ինչ-որ մեկի անձնական կարծիքն է, որը մենք չենք մեկնաբանում: Զորավարժությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այն ունի հստակ սցենար, որի մասին մենք կհայտարարենք»:
Հատկանշական է, որ Ռասմուսենի այցը համընկնում է նույն ժամանակամիջոցում Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժությունների հետ, որոնք պետք է տեղի ունենային սեպտեմբերի 3-8-ը, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգվել են և կանցկացվեն սեպտեմբերի 15-19-ին:
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որդու նկատմամբ մեղադրանք առաջադրվելուց և հետախուզում հայտարարվելուց հետո, տարբեր բանագնացների միջոցով նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել է, որ որդու նկատմամբ մեղմ գտնվելու դեպքում պատրաստ է հրաժարվել իր սեփականության մեծ մասից:
«Օգոստոսի 29-ի առավոտյան սիրիական լրատվական հեռուստակայանը և այլ սիրիական լրատվական կայքեր հաղորդեցին, որ Դամասկոսի արվարձաններից Զամալքայի մզկիթներից մեկի մեջ հայտնաբերվել են տասնյակ դիակներ, որոնց մեջ են հայ ընտանիքի 6 անդամներ: Լուրը տակավին ստուգման մեջ է հայկական շրջանակների կողմից»
ԱՊԿ կառույցի հայաստանյան ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ այս տարվա սեպտեմբերի 3-8-ը նախատեսված ՀԱՊԿ հավաքական զինված ուժերի զորավարժությունները հայկական կողմի խնդրանքով՝ տեխնիկական պատճառներով հետաձգվել են և կկայանան սեպտեմբերի 15-19-ը:
«Հայաստանում ապրող ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներին շատ ե՞նք կարողանում վերահսկել, որ հիմա էլ արտասահմանում ապրողներին վերահսկենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության օրերս ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը
Մարդկային կյանքը ստորադասվել է ինչ-որ փաստաթղթերի, օրենքների և անհեթեթ այլ ձևականությունների, և դա հիմք է հանդիսացել, որպեսզի մեր ազգային իշխանությունները հայ կանանց ու երեխաներին արտաքսեն Թուրքիա: Թե հատկապես ո՞ր պաշտոնյայի ուղեղում է ծագել այդ համամարդկային միտքը, կարևոր չէ, քանի որ այսպիսին է Հայաստանի իշխանության հավաքական կերպարը:
«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե մենք ինչպիսի արատավոր ընտրական համակարգ ունենք: Չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս է հնարավոր համակարգել արտասահմանում բնակվող հայերի քվեարկությունը, որ ընտրակեղծարարությունների ու տարբեր անօրինականությունների տեղիք չտա»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը:
Լրացուցիչ տեղեկացվել է նաև, որ որոնվում են ևս մի քանի գրոհայիններ, որոնք վիրավոր են:
Օրեցօր մարզկենտրոնում շիկանում է մթնոլորտն ու կապանցու քվեին արժանանալու համար կիրառվում են անընդունելի մեթոդներ: Իմ կողքին կանգնած մարդիկ ենթարկվում են հոգեբանական, ֆինանսական ճնշումների:
Թուրքիայի հայերի առաջնորդ՝ Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն ընդգծել է քրիստոնյաների՝ Միջին Արևելքում մնալու կարևորությունը:
Կապանի գործող քաղաքապետ, ՀՅԴ-ական Արտուր Աթայանը, ով իր թեկնածությունն էր առաջադրել սեպեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում, մեր տեղեկություններով, քիչ առաջ հանել է իր թեկնածությունը:
Մեկ-երկու շաբաթ հետո մեկնարկող քաղաքական աշնան օրակարգի հիմնական հարցերից մեկը 2013թ. նախագահական ընտրություններում ընդդիմության` մեկ միասնական թեկնածուով մասնակցելու հնարավորությունն է: Այդ թեման, ամենայն հավանականությամբ, կքննարկվի ընդհուպ մինչև նախագահի թեկնածուների առաջադրման վերջին օրը:
Բացի այդ, Բրահիմին գալիք շաբաթ Նյու Յորքում հանդիպում կունենա նախկին բանագնաց Քոֆի Անանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ, ինչի մասին հայտարարել է նրա խոսնակ Ահմադ Ֆավզին:
Բազմաթիվ հարցումների համաձայն` Ռայանը ավելի պահպանողական դիրքորոշում ունի, քան Ռոմնին: Ռայանը խոստովանել է, որ իր հայացքների վրա մեծապես ազդել են ռուսական ծագմամբ ամերիկացի գրող և փիլիսոփա Այն Ռենդի գործերը: Վերջինս կապիտալիզմի կողմնակիցներից էր:
Եվրոպայի Հայերի Համագումարը կոչ է հղել Եվրամիության նախագահությանը, Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցչին, միջազգային հանրությանը, որում մասնավորապես գրված է. «Սիրիայի տագնապում, Թուրքիայի կողմից ընդդիմադիր ուժերին նեցակցելու և հովանավորելու անվան տակ տրամադրվող զենք ու զինամթերքը առատորեն անցնում է այլ երկրներից տարածաշրջան ներխուժած ֆունդամենտալ ծայրահեղական տարրերի ձեռքը, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել տեղի քրիստոնյա […]
Համագումարի կազմակերպիչները պաշտոնապես ներողություն են խնդրել լրագրողուհուց և հեռուստաալիքից, դատապարտել խուլիգանների արարքն ու այն անընդունելի անվանել: Ի դեպ, այդ ակցիան կարող է կազմակերպված սադրիչ բնույթ ունենալ:
Իրանի նախաձեռնությամբ, Չմիավորման շարժման անդամ մի շարք երկրներ որոշում են ընդունել ստեղծել մի խումբ, որը պետք է զբաղվի Սիրիայում ճգնաժամի կարգավորման ուղիների որոնմամբ: Այս մասին Թեհրանում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին: