Բաժիններ՝

Ուկրաինան բարդ երկիր է. Պուտին

Գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է ֆեդերալացում, որպեսզի նրա բնակիչները կարողանան իրենց կյանքում ինչ-որ բան որոշել ինքնուրույնաբար.

«Ուկրաինան բարդ երկիր է, և ոչ միայն իր էթնիկ կազմով, այլև՝ ներկայիս տեսքով նրա ձևավորվելու գործընթացով: Նա ընդհանրապես ունի՞ ապագա, և ո՞րն է այն: Ես կարծում եմ, որ բնականաբար ունի: Նա մեծ երկիր է, մեծ ժողովուրդ, 43-44 միլիոն բնակչություն: Նա եվրոպական մեծ երկիր է՝ եվրոպական մշակույթով:

Գիտեք, որ չի բավականացնում միայն մեկ բան: Ինձ թվում է, որ չի բավականացնում այն բանի ըմբռնումը, որ հաջողակ, կայուն, բարգավաճող լինելու համար անհրաժեշտ է, որ այդ տարածքում ապրող բոլոր մարդիկ՝ անկախ նրանից, թե որ լեզվով են խոսում, այդ տարածքը համարեն իրենց Հայրենիքը:

Դրա համար մարդիկ պետք է զգան, որ կարող են իրենց հնարավորությունները լիարժեք այստեղ կարող են իրականացնել ոչ ավելի վատ, քան մյուս տարածքներում, և հնարավոր է՝ ավելի լավ»:

Պուտինն առաջարկել է Դոնբասի հակամարտությունը լուծել Դոնբասում միասնական քաղաքական  տիրույթի ստեղծման ճանապարհով. «Եկեք հասնենք այդ տարածքներում միասնական քաղաքական  տիրույթի ստեղծմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս