
Ռուսաստանը դեմ է հայաստանյան սահմանադրական բարեփոխումներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով, Ռուսաստանը դեմ է հայաստանյան սահմանադրական բարեփոխումներով երկրի կառավարման համակարգը խորհրդարանական դարձնելու գործընթացին:
«Պատճառաբանությունն էլ այն է, որ ԵՏՄ երեք երկրներում հնարավոր չէ նախագահական մի կառավարում լինի, իսկ Հայաստանում՝ այլ կառավարում: Իր հերթին Սերժ Սարգսյանը փորձում է համոզել Ռուսաստանին: Ռուսաստանյան մեր աղբյուրները չեն բացառում նաև, որ Ռուսաստանը ցանկանում է այդ փոփոխությունը «թանկով» ծախել Հայաստանի և Ս. Սարգսյանի վրա»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։