Բաժիններ՝

Ավինյանի ղեկավարած ավագանին փոշմանել է. Մետրոյի վրա 5.3 մլրդ դրամ չեն ծախսի

Երաևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ համաքաղաքացիներ

Երևան քաղաքի ավագանու հերթական նիստի օրակարգում ներառված է մետրոն «ՉԿԱՌՈՒՑԵԼՈՒ» հարցը, որը բացատրվում է հետևյալ կերպ…
«Պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման ընդհանուր բյուջեն նվազեցնել 3,125,040.0 հազար դրամով, որի համատեքստում կնվազի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցման համար նախատեսված բյուջեն՝ 5,266,490.0 հազար դրամով՝ հաշվի առնելով, որ Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի նախագծի համալիր փորձաքննությունը ստացվել է 2025 թվականի հունիսի 9-ին, և այն, որ ծրագրի իրականացման հաջորդ փուլի աշխատանքները պայմանավորված են նախագծի վերջնական հաստատման հետ, ուստի այդ մասով նախատեսված ֆինանսական միջոցների ամբողջական օգտագործումն ընթացիկ տարում իրատեսական չէ»։

Նիկոլ Փաշինյան, լավ չհասկացաք հիմա, որ մետրոյի կառուցման աշխատանքներն էլի չեք անելու, ո՞վ է մեղավոր Դո՞ւք, Ավինյա՞նը, թե՞ բոլորդ՝ Դուք, Վազգեն Սարգսյանի եղբայրը, Ավինյանը, ՔՊ բոլորդ միասին…

Մեկ էլ մի բան էլ կբացատրեք, եթե կառավարությունը Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման ընդհանուր բյուջեն նվազեցնել 3,1 մլրդ դրամով, Տիգրան Ավինյանն ինչի՞ց է որոշել, որ հենց մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցման համար նախատեսված բյուջեն՝ 5,2 մլրդ-ը պետք է չեղարկի։

Անհամբեր սպասելու եմ եկող տարվա նախընտրական քարոզարշավին, որ տեսնեմ, թե նորից ո՞նց եք ժողովրդին կեղծ խոստանալու մետրո կառուցելը

Հ.Գ. Տի՛կ, ապեր մի բան ասեմ, բայց այստեղ-այնտեղ չխոսաս՝ փորձանքի «ռաստ կգաս»։

էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար..»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս