«Իսլամական պետությունը» Եվրոպայի մի շարք երկրներում ունի «քնած օջախներ». նախկին զինյալ
Նորվեգական NRK հեռուստառադիոընկերության փոխանցմամբ՝ Եվրոպայի մի շարք երկրներում, այդ թվում նաև Շվեդիայում գտնվում են «Իսլամական պետություն» արմատական խմբավորման «քնած օջախներ», որոնք պատրաստ են անհրաժեշտ ցուցում ստանալուց հետո անմիջապես անցնել գործի:
Այս մասին այսօր Թուրքիայում NRK-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է «Իսլամական պետության» նախկին զինյալներից մեկը, ով խմբավորման շարքերը լքել է մի քանի ամիս առաջ. «Օջախները սպասում են հրամանի: Դրանք ավելին են, քան մեկ խումբ»:
Նա մանրամասնել է, որ այդ մասնաճյուղերի անդամների թվում կան այնպիսիք, որոնք գտնվել են «Իսլամական պետության» զինյալների թվում, և կան նաև այնպիսիք, ովքեր ընդհանրապես չեն գտնվել հակամարտության գոտիներում: