Լրագրողի ճշտող հարցին էլ, թե՝ հետընտրական դաշինքի հնարավորություն նրանց հետ տեսնո՞ւմ եք, Ս. Միքայելյանն այսպես արձագանքեց. «Իրենց հետ չէ, ընդհանուր բոլորի հետ: Եթե այս ընտրարշավի ժամանակ երևա, որ դաշինքները գնում են այն ճանապարհով, որ մենք ենք գնում, թե՛ հետընտրական, թե՛ նախընտրական պրոցեսների ժամանակ ամեն ինչ հնարավոր է»:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը փետրվարի 14-ին գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: «Կուսակցության գործադիր մարմնի նիստը տեղի կունենա այսօր, ժամը 18:00-ին»,- ասաց Թադևոսյանը:
Ռուսաստանը իրավաչափ է համարում Հարավային Օսիայի դիրքորոշումը այն բանի վերաբերյալ, որ բեռների տարանցման հարցը այդ հանրապետության տարածքով կարող է լուծվել միայն դրա իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում, միևնույն ժամանակ, այդ թեման քննարկելը դեռ վաղ է, քանի դեռ չի գործարկվել մոնիթորինգային մեխանիզմը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՍԴՀԿ համաշխարհային ղեկավարությունն այս պայմաններով պատրաստ է եղել բարոյական աջակցություն ցուցաբերել դաշինքին։ Մի քանի օր է, սակայն, բոլոր հնարավոր առումներով միակողմանիորեն խախտվում են քաղաքական պայմանավորվածությունները, որի պատճառով «Հնչակյան» կուսակցությունը դադարեցնում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած միավորման հետ քննարկումները»,- ասված է հայտարարության մեջ:
«Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ «Ելք» դաշինքը կարևորում է ինստիտուտների գոյությունը, աշխատանքը և ընդհանրապես պրոցեսներն ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելը. «Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է համոզված լինել, որ համամասնական ցուցակում հայտնվելը թիմի յուրաքանչյուր անդամի ներքին համոզման, ցանկության և քաղաքական որոշման արգասիքն է: Կարծում եմ՝ այս փաստը կարևոր է Հայաստանում քաղաքական կուսակցական համակարգի կայացման իմաստով և կարևոր է Հայաստանում ժողովրդավարության և ինստիտուտների կայացման իմաստով: Ցանկացած լուծում լինելու է բոլորիս հաղթանակը»:
ԱՄՆ Սենատը փետրվարի 13-ի երեկոյան Սթիվեն Մնուչինի թեկնածությունը հաստատել է երկրի ֆինանսների նախարարի պաշտոնում, հայտնում է RIA Novosti-ն։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտյերեշը, ելույթ ունենալով Դուբայում կառավարման հարցերով համաշխարհային գագաթաժողովում, կոչ է արել բարեփոխեկ Անվտանգության խորհուրդն ու միջազգային ֆինանսական հաստատությունները, հայտնում է Interfax-ը։
«Իսկ խաղաղություն լինո՞ւմ է առանց փոխզիջման. լինում է, եթե կապիտուլյացիա լինի: Մենք կարողացե՞լ ենք այնպես անել, որ հայտնվենք Բաքվում, և Ադրբեջանը կապիտուլյացվի. ոչ, չենք կարողացել: Այսինքն՝ մեր ուժը հերիքել է այսքանին: Հիմա, եթե այսքանին է հերիքել, ու հավերժ պատերազմին պետք է փոխարինի խաղաղությունը, դա պետք է լինի պայմանավորվածությամբ: Եթե կա որևէ մեկը, որ այդ պայմանավորվածությունը նաև Եվլախը վերցնելով է անելու, փառք ու պատիվ նրան. թող անի, և ոչ թե փոխզիջում լինի, այլ հակառակը՝ գրավում լինի: Բայց ակնհայտ է, որպեսզի Հայաստանը լինի, պետք է խաղաղություն»:
Այս փուլում անօրինական կերպով Լեռնային Ղարաբաղ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը որևէ երկիր, որի քաղաքացին նա հանդիսանում է, անհնար է, ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է Լապշինի փաստաբան Սաֆար Հուսեյնովը։
Վրաստանի պատրիարքության ունեցվածքի կառավարման ծառայության ղեկավար, սրբեր Հովակիմի և Աննայի բժշկական կենտրոնի տնօրեն հայր Գեորգի Մամալաձեի կալանավորումը անսպասելի է եղել Վրաստանի պատրիարքարանի համար, ասվում է պատրիարքարանի հայտարարության մեջ։
Եվրախորհրդարանն այսօր՝ փետրվարի 14-ին, արտակարգ բանավեճեր է հրավիրում Ուկրաինայի արևելքում ստեղծված վիճակի վատթարացման հարցով, հայտնում է «Ուկրինֆորմը»։
Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը Կարսում տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմնը անդրադարձել է հայ-թուրքական փակ սահմանի խնդրին:
«Լուսավոր Հայաստանը» ընտրեց Արամ Սարգսյանին, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Էդմոն Մարուքյանին, «Քաղաքացիկան պայմանագիրը»՝ Էդմոն Մարուքյանին: Դաշինքի առաջին երեք համարներն են՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան:
Ստամբուլի Reina գիշերային ակումբում ահաբեկչություն իրականացրած Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլգադիր Մաշարիպովը հայտարարել է, որ «լավ կլիներ, եթե իրեն դատապարտեին մահապատժի», գրում է Hurriyet Daily News պարբերականը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իմաստ չի տեսնում Կանադայի հետ առևտրի կանոնները փոխելու մեջ, հայտնում է RIA Novosti-ն։
«Ելք» դաշինքը հրապարակում է համամասնական ցուցակի առաջին եռյակը (ուղիղ):
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը «տեխնիկական պատճառներով» չեղարկել է Թեհրան, որտեղ պետք է հանդիպեր Իրանի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով փոխնախագահ Սորենա Սատտարիի և Իրանի պաշտպանության նախարար Հոսեյին Դեհգանի հետ հետ, գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները իրավիճակն ապակայունացնելու փորձ են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվլինին հայտարարել է, որ պատրաստվում է անձամբ այցելել Բեռլինում գտնվող Համայն Վրաց պատրիարք Իլյա Երկրորդին, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։
Թուրքիայի ոստիկանությունը «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) անդամների դեմ իրականացված գործողության հետևանքով 2 օրում ձերբակալել է 599 մարդու, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Հայաստանից ժամանակավոր ապաստան խնդրելու Ադրբեջանի քաղաքացի Շահին Միրզոևի քայլը ևս մեկ վկայություն է այն հանգամանքի, որ հարևան երկրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքը շարունակում է մնալ պետական քաղաքականություն:
Հանրապետական կուսակցությունում նորմալ են վերաբերվում նրան, որ ՀՀԿ-ականն անդամակցում է որևէ այլ դաշինքի։ Խոսքը, մասնավորապես, նախկին դատավոր Պարգև Օհանյանի մասին է, որն առանց ՀՀԿ-ից դուրս գալու, մաս է կազմում «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքին։
ԱՄՆ միգրացիոն և մաքսային ոստիկանությունը (ICE) կալանավորել է ավելի քան 680 մարդու, որոնց 75%-ը օտարերկրացի է, ասվում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլիի հայտարարության մեջ։
ԱՄՆ-ում Կու-կլուքս-կլան արմատական ծայրահեղ աջ կազմակերպության ղեկավար Ֆրենկ Անկոնան, որին Միսուրի գետի ափին մեռած էին գտել Բելգրադ քաղաքում, սպանվել էր:
Այս շաբաթ ԱՄՆ նախագահի վարչակազմը թիմի կվարձի Twitter-ում, Facebook-ում և Instagram-ում Թրամփի հրապարակումների վրա աշխատելու համար։
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խիստ նեղսրտել է այն բանից հետո, երբ նրա որդուն հնարավոր չի եղել ընդգրկել ՀՀԿ ռեյտինգային ցուցակում և դարձնել պատգամավոր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը լքել է զբաղեցրած պաշտոնը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ըստ վստահելի աղբյուրի՝ վերջերս անսահման փչացել են հարաբերությունները ԱԳՆ երկու նախկին խոսնակների միջև՝ Արա Պապյանի և Վլադիմիր Կարապետյանի։
Նախընտրական քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ իշխող կուսակցությունը սկսել է իր լծակները գործի դնել։ Քանի որ այս ընտրություններում էական ազդեցություն է ունենալու ընտրակաշառքը, և որոշ պնդումների համաձայն, գումարային բարձր սանդղակ է սահմանվել, ուստի ՀՀԿ-ն սկսել է մյուսներից մեկ քայլ առաջ գործել։
Չնայած ԲՀԿ օդիոզների մի մասն արդեն իսկ ռեյտինգայինի համար ներկայացրել է «թղթերը», այնուհանդերձ, իշխանությունը նրանց հետ է քաշում «Բարգավաճից», ինչպես Կարամելի Հարութին, Բռլյանտի Արշակին: Կախված զարգացումներից` ԲՀԿ-ում չեն բացառում, որ հնարավոր է հաջորդը լինի Շիշ Մելոն եւ այլք։