Բաժիններ՝

Թուրքիայում PKK-ի հետ կապեր ունենալու կասկածանքով մոտ 600 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի ոստիկանությունը «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) անդամների դեմ իրականացված գործողության հետևանքով 2 օրում ձերբակալել է 599 մարդու, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։

Հաղորդվում է, որ նախօրեին 544 կասկածյալ ձերբակալվել է թուրքական 25 նահանգներում։ Եվս 55 մարդ ձերբակալվել է երեկ Անկարայում և Վան, Մուշ, Ադանա ու Աղրը նահանգներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս