Բաժիններ՝

«Դմիտրի Ռոգոզինը վերջին պահին չեղարկել է այցը Իրան». «Կոմերսանտ»

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը «տեխնիկական պատճառներով» չեղարկել է Թեհրան, որտեղ պետք է հանդիպեր Իրանի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով փոխնախագահ Սորենա Սատտարիի և Իրանի պաշտպանության նախարար Հոսեյին Դեհգանի հետ հետ, գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Պլանավորվում էր, որ Թեհրանում նա կքննարկի երկկողմ համագործակցության հեռանկարները, առաջին հերթին ավիացիոն ոլորտում՝ հարց բարձրացնելով Իրանի կողմից ռուսական ուղևորատար ինքնաթիռների գնման վերաբերյալ։

«Կոմերսանտի» աղբյուրների տեղեկացմամբ՝ Ռոգոզինի այցի չեղարկման պատճառ է դարձել իրանական կողմից տեղեկության հրապարակումը պաշտոնյայի այցի վերաբերյալ, թեև Մոսկվան հաշվարկում էր ուղևորությունը գաղտնի պահել։

Ավելի վաղ Mehr գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանում Իրանի դեսպանի հայտարարությանը, տեղեկացրել էր, թե ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովն ու Դմիտրի Ռոգոզինը Իրան կայցելեն պաշտոնական այցով։

«Ռոգոզինին ու նրան ուղեկցող պաշտոնյաներին տեղափոխող ինքնաթիռը պետք է Իրան ուղևորվեր երեկ առավոտյան, սակայն դա տեղի չի ունեցել։ Պարզվել է, որ փոխվարչապետը չեղարկել է այցը՝ դա բացատրելով «տեխնիկական պատճառներով»։

Աղբյուրը հայտնել է, որ Ռոգոզինի հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին քննարկել «բավական նուրբ հարցեր», մասնավորապես «պետք է կայանար բարդ խոսակցություն իրանական գործընկերների կողմից արևմտյան երկրներից ինքնաթիռների գնման նախապատվության վերաբերյալ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս