Ստամբուլցի ահաբեկիչը խնդրել է իրեն մահապատժի ենթարկել
Ստամբուլի Reina գիշերային ակումբում ահաբեկչություն իրականացրած Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլգադիր Մաշարիպովը հայտարարել է, որ «լավ կլիներ, եթե իրեն դատապարտեին մահապատժի», գրում է Hurriyet Daily News պարբերականը։
«Ես ցանկանում էի քրիստոնյաների դեմ հարձակում իրականացնել, որպեսզի վրեժ լուծեի նրանց արածների համար ողջ աշխարհում։ Իմ նպատակն էր սպանել քրիստոնյաներին։ Աբու-Շիխադը, որը գտնվում է Սիրիայում, ինձ ասաց, որ հարձակումն իրականացնեմ Տաքսիմ շրջանում՝ հայտարարելով, որ «քրիստոնյաները հավաքվում են Տաքսիմ շրջանում»,- պատմել է ահաբեկիչը։
Նա նաև հայտնել է, որ ցանկացել է զոհվել ահաբեկչության իրականացման ժամանակ։
«Երբ վերջացան իմ փամփուշտները, ես երկու լուսաձայնային նռնակ նետեցի։ Երրորդը ես դրեցի իմ դեմքի մոտ, որպեսզի ինքնասպան լինեմ, սակայն ողջ մնացի։ Ես ողջ մնացի, սակայն մտել էի Reina՝ մեռնելու համար»,- ասել է Մաշարիպովը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Ստամբուլի Reina ակումբում զինված հարձակման հետևանքով սպանվել էր 39 մարդ, 69 մարդ հոսպիտալացվել էր։