![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփը հրաժարվել է արմատապես փոխել Կանադայի հետ առևտրի սկզբունքները
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/tramp-1.jpg1_-1.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իմաստ չի տեսնում Կանադայի հետ առևտրի կանոնները փոխելու մեջ, հայտնում է RIA Novosti-ն։
«Մեզ անհրաժեշտ է կատարել որոշակի կարգավորում, որոշ բաներ անել, որոնք օգտակար կլինեն երկու երկրներին»,- ասել է նա՝ պատասխանելով ազատ առևտրի մասին Հյուսիսամերիկյան համաձայնագրի վերանայման պլանների վերաբերյալ հարցին (NAFTA)։
Կանադայի հետ հարաբերությունները Թրամփն անվանել է «անհամեմատ քիչ բարդ, քան նրանք, որոնք ստեղծվել են մեր հարավային սահմանին»՝ նկատի ունենալով Մեքսիկային։
Նրա խոսքով՝ «առևտրային գործարքները (Մեքսիկայի հետ) երկար տարիներ եղել են անազնիվ ԱՄՆ-ի նկատմամբ»։
Նա հավաստիացրել է, որ Վաշինգտոնը «մտադիր է աշխատել Մեխիկոյի հետ, որպեսզի երկու երկրների համար հասնի արդարացի համաձայնագրի»։