Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի ԱԽ-ն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտյերեշը, ելույթ ունենալով Դուբայում կառավարման հարցերով համաշխարհային գագաթաժողովում, կոչ է արել բարեփոխեկ Անվտանգության խորհուրդն ու միջազգային ֆինանսական հաստատությունները, հայտնում է Interfax-ը։

«Եթե նայենք, օրինակ՝ ՄԱԿ-ին, ապա այսօր ակնհայտ է Անվտանգության խորհրդի նկատմամբ անվստահությունը, պարզ հասկացվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այլևս չի համապատասխանում այսօրվա աշխարհի տրամաբանությանը, որը տարբերվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գոյություն ունեցող աշխարհից, երբ ստեղծվել է այդ խորհուրդը»,- նշել է Գուտյերեշը:

Նա կարծում է, որ բազմաթիվ միջազգային կազմակերպությունների պակասում է ժամանակակից խնդիրներին արդյունավետ արձագանքելու կարողությունը։

«Մենք ականատես ենք եղել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման ժամանակ դժվարություններին։ Անհրաժեշտ են համաշխարհային ինստիտուտների խորը բարեփոխումներ: Բարեփոխումներ, որոնք կապված են Անվտանգության խորհրդի, ինչպես նաև ֆինանսական ինստիտուտների գործունեության հետ … Սակայն բարեփոխումների կարիք ունեն մեր աշխատանքի բոլոր կողմերը»,- հայտարարել է ՄԱԿ-ի ղեկավարը:

Նա ընդգծել է, որ եկել է ժամանակը վերափոխելու ՄԱԿ-ի համակարգը նաև զարգացման ոլորտում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս