![](/banners/BeFunky-design.jpg)
«Անօրինական կերպով ԼՂ այցելած Լապշինը չի կարող արտահանձնվել որևէ երկրի». բլոգերի ադրբեջանցի փաստաբան
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/Lapshin1-2.jpg)
Այս փուլում անօրինական կերպով Լեռնային Ղարաբաղ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը որևէ երկիր, որի քաղաքացին նա հանդիսանում է, անհնար է, ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է Լապշինի փաստաբան Սաֆար Հուսեյնովը։
Նա հայտնել է, որ Լապշինի նկատմամբ հարուցված քրեական գործի հետաքննությունը շարունակվում է։
«Հետաքննության ավարտից հետո նա պետք է կանգնի դատարանի առաջ։ Դատարանի որոշման հրապարակումից հետո կարող է քննարկվել նրան այն երկրներից մեկին փոխանցելու հարցը, որի քաղաքացին է նա հանդիսանում։ Մինչ դատարանի որոշումը Լապշինը չի կարող արտահանձնվել որևէ երկրի»,- հայտարարել է Հուսեյնովը։
Փատաբանի խոսքով՝ Լապշինի ընտանիքի անդամները դեռևս իրեն չեն դիմել։
«Նրա ընտանիքը պետք է դիմի դեսպանատուն նրա հետ հանդիպումների համար, ինչից հետո ընտանիքի անդամները դեսպանության միջոցով կարող են դիմել ինձ»,- ասել է նա։