Բաժիններ՝

«ԱՄՆ ֆինանսական համակարգը հիանալի ձեռքերում է». Թրամփը՝ ԱՄՆ ֆինանսների նոր նախարարի մասին

ԱՄՆ Սենատը փետրվարի 13-ի երեկոյան Սթիվեն Մնուչինի թեկնածությունը հաստատել է երկրի ֆինանսների նախարարի պաշտոնում, հայտնում է RIA Novosti-ն։

Մնուչինի թեկնածության օգտին քվեարկել է 53 սենատոր, դեմ՝ 47-ը։ Ընդ որում՝ Սենատում կա 52 հանրապետական, 46 դեմոկրատ և 2 անկախ սենատոր։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ նոր ֆինանսների նախարարով ԱՄՆ-ը «ոչ մի խնդիր» չի ունենա։

«Ամերիկան պետք է իմանա, որ մեր ազգային ֆինանսական համակարգն իսկապես գտնվում է հիանալի ձեռքերում։ Նրա հետ մենք չենք ունենա ոչ մի խնդիր»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով նոր նախարարի երդմնակալության արարողությանը։

Մնուչինը դարձավ Թրամփի թիմի 10-րդ անդամը, որին հաստատել է Սենատը։
Մնուչինը Goldman Sachs ներդրումային բանկի նախկին բանկիր է, նրա թեկնածությունը քննարկվել է մինչ ԱՄՆ նախագահական ընտրությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս