Հանրապետականում նորմալ են համարում, որ իրենց կուսակիցն անդամակցում է որևէ այլ դաշինքի. «Այսօր»

Հանրապետական կուսակցությունում նորմալ են վերաբերվում նրան, որ ՀՀԿ-ականն անդամակցում է որևէ այլ դաշինքի։ Խոսքը, մասնավորապես, նախկին դատավոր Պարգև Օհանյանի մասին է, որն առանց ՀՀԿ-ից դուրս գալու, մաս է կազմում «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքին։

«Նորմալ եմ վերաբերվում, իր քաղաքացիական իրավունքն է։ Երբ տեսնենք իրեն, մեր վերաբերմունքի մասին կասենք»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հանրապետական» կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը։

«ՀՀԿ-ից դուրս գալու դիմում դեռ չեմ ներկայացրել։ Փորձելու եմ պայքարել այս դաշինքով», – ասել էր Պարգև Օհանյանը։

Տեսանյութեր

Լրահոս