ՀՀԿ-ն ԳՄ նիստ է հրավիրել. հստակեցվելու է կուսակցության համամասնական ցուցակը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը փետրվարի 14-ին գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: «Կուսակցության գործադիր մարմնի նիստը տեղի կունենա այսօր, ժամը 18:00-ին»,- ասաց Թադևոսյանը:

Հարցին` նիստից հետո հրապարակվելո՞ւ է կուսակցության համամասնական ցուցակը, Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց. «Եթե նման որոշում կայացվի, կհրապարակվի»:

Փետրվարի 11-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց կուսակցության տարածքային ցուցակները և հայտարարեց, որ համամասնական ցուցակը պարզ կդառնա գործադիր մարմնի հաջորդ նիստի ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս