Ռուսաստանը մեծ կարեւորություն է տալիս Ֆրանսիայի հետ հարաբերություններին, ոչ մի դեպքում չի ցանկանում ազդել այդ երկրի նախագահական ընտրությունների վրա, բայց իրեն իրավունք է վերապահում շփվել բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Գերմանիայի NDR հեռուստաընկերությամբ հեռարձակվող Extra3 ծրագիրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծաղրող երգ է հրապարակել` կապված նրա կողմից վերջին շրջանում Եվրոպայի հասցեին հնչեցվող նացիստական ու ֆաշիստական մեղադրանքների հետ:
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը մարտի 24-ին դուրս է գրվել Կահիրեի Մաադիի շրջանի զինվորական հոսպիտալից եւ տուն վերադարձել վեց տարի կալանքի տակ գտնվելուց հետո:
Մի կին է զոհվել մասնավոր տան քանդվելու հետեւանքով, որի պատճառը Խարկովի մարզում զինամթերքի պայթյուններն են: Գերագույն ռադայի նիստում այս մասին հայտնել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Նիկոլայ Չեչյոտկինը:
Լոնդոնում իրականացված ահաբեկչության հետեւանքով առնվազն 50 մարդ է տուժել, նրանց թվում կան 12 ազգությունների ներկայացուցիչներ:
Շատերն են խոսում, որ ընտրություններից առաջ իշխանությունները դիմել են վարչական ռեսուրսի լայնամասշտաբ կիրառման, բայց երբեք չեն եղել փաստական ապացույցներ: SUT.am-ը որոշեց ստուգել կրթության ոլորտում վարչական ռեսուրսի կիրառման մասին լուրերը և հավաքեց բազմաթիվ ապացույցներ:
Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը` Բելլա Լապշինան մարտի 24-ին Բաքվի թիվ մեկ քրեակատարողական հիմնարկում հանդիպել է որդու հետ:
Բրիտանական ոստիկանությունը եւս երկու «կարեւոր ձերբակալություն» է կատարել Լոնդոնի կենտրոնում կատարված հարձակման գործով:
«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր քարոզարշավ է իրականացնում Արարատի մարզում։ Նրան ուղեկցում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված Արգամ Աբրահամյանը։ Վեդի քաղաքում Ծառուկյանը ծաղիկներ դրեց քաղաքային հուշարձանի մոտ, նրան դիմավորեցին աղուհացով, աջակցության խնդրանքներով ու մի փունջ նամակներով։ Գ. Ծառուկյանը դրանք փոխանցեց իր օգնականին՝ զգուշացնելով չկորցնել և հետո իրեն փոխանցել:
Բուլղարացի կամավորները թուրքբուլղարական սահմանին պատ են կառուցում, այդպիսով ցանկանալով կանխել մինչև ընտրությունները անօրինական ճանապարհով Թուրքիայի Բուլղարիա անցնել ցանկացողների մուտքը:
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը, հարցվածների 25.1 %-ը պատասխանել է՝ լիովին դրական, ավելի շուտ դրական՝ 55.5 %, ավելի շուտ բացասական՝ 10 %, և բացասական՝4.5%:
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդմանը, իբր Բուլղարիայում ճնշումներ են իրականացվում ծագումով թուրք քաղաքացիների նկատմամբ:
«Նմանատիպ հայտարարություններ արել է նաև Սամվել Բաբայանը։ Այստեղ այլ բան է հետաքրքիր, որ ՕՐՕ-ի անդամների հայտարարություններից դատելով՝ կարող ենք ասել, որ նրանք չեն պատրաստվում անցնել խորհրդարան»։
Ֆրանսիայում ընտրողների երեք քառորդը (74 տոկոսը) մտադիր է քվեարկել երկրի նախագահի ընտրությունների առաջին փուլում, ընդ որում՝ 43 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, թե որ թեկնածուին է աջակցելու:
Ճապոնիայում ինքնասպանությունների պատճառով տնտեսական վնասը տարեկան կազմում է ավելի քան 459 մլրդ իեն (շուրջ 4,1 մլրդ դոլար):
NASA-ն կատարել է RS-25 արդիականացված շարժիչի կրակային փորձարկում, որը կտեղակայվի SLS (Space Launch System) լուսնամարսյան գերծանր հրթիռի առաջին աստիճանի վրա։
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը, որը ժամանել է Ռուսաստան, հայտարարել է, թե աշխարհին երկու գլխավոր վտանգ է սպառնում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտնել է, որ վերադարձրել է նվեր ստացած թանկարժեք կոստյումները:
Կլիմայի փոփոխության խնդիրը խորանում է եւ աննախադեպ սպառնալիք է ներկայացնում մարդկության խաղաղ գոյության ու բարգավաճման համար:
Թուրքական «Haberler.com» լրատվական կայքը անդրադարձել է Թուրքիա-Նախիջևան սահմանի առաջացման պատմությանը` շեշտելով դրանում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի «բացառիկ» դերը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քանի դեռ Գերմանիան ու Նիդերլանդներն իրեն բռնապետ են անվանում, ինքը շարունակելու է նրանց նացիստ անվանել:
Ստամբուլում իրականացվում է «Գայլի թակարդ 2» անվանմամբ հատուկ գործողությունը։ Օպերացիայի շրջանակներում փակվել են օդային, ցավաքային և ծովային ճանապարհով մուտքերը դեպի քաղաք։ Գործողությանը մասնակցում է շուրջ 2000 ոստիկան։
Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր է 1 միլիարդ դոլարով կրճատել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների բյուջեն եւ հարյուրավոր միլիոն դոլարներով պակասեցնել համաշխարհային կազմակերպության տարբեր ծրագրերի ֆինանսավորումը:
Լրացուցիչ ստուգումների են ենթակա նաեւ նրանք, ովքեր գտնվել են ահաբեկիչների հսկողության տակ եղած տարածքներում:
Ութ զինյալներից բաղկացած խումբը լույս մարտի 24-ի գիշերը փորձել Է ներխուժել Չեչնիայի Նաուրիի շրջանում տեղակայված Ռոսգվարդիայի զորամաս, նրանցից վեցը ոչնչացվել են: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության իրավապահ մարմիններում:
Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը նախագահ Ֆրանսուա Օլանդին մեղադրել է այն բանում, որ նա, չարաշահելով իր դիրքը, նպաստում է վարկաբեկիչ նյութերի արտահոսին՝ իր ընտրվելը կանխելու նպատակով:
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերը մտահոգություն է հայտնել թուրքական հետախուզական ծառայությունների կողմից իր երկրի տարածքում բնակվող թուրքերին մասին տվյալներ հավաքելու առնչությամբ:
Լոնդոնի հիվանդանոցում մահացել է մարտի 22-ին բրիտանական խորհրդարանի շենքի մոտ կատարված ահաբեկչության հետեւանքով վիրավորվածներից եւս մեկը՝ 75-ամյա մի տղամարդ:
Լոնդոնի բնակիչները եւ հյուրերը մարտի 23-ին հավաքվել էին Թրաֆալգարյան հրապարակում՝ հարգելու ահաբեկչական գործողության զոհերի հիշատակը, որը տեղի է ունեցել նախօրյակին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատերի տակ:
«Սասնա ծռերը» չեն բացառում, որ կաջակցեն ՕՐՕ դաշինքին, եթե այդ ուժը հստակ դիրքորոշում հայտնի իրենց կողմից նախապես հայտարարված չորս կետերի վերաբերյալ, որոնցից մեկը երկրում քաղբանտարկյալների առկայության ճանաչումն է, այդ թվում՝ «Սասնա ծռերի» տղաներին, ինչպես նաև հետընտրական պրոցեսների ժամանակ ժողովրդի մոբիլիզացիայի վերաբերյալ հստակ դիրքորոշումը: