Բաժիններ՝

Շվեյցարիան ուսումնասիրում է իր տարածքում Թուրքիայի հետախուզական ծառայությունների գործունեությունը

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերը մտահոգություն է հայտնել թուրքական հետախուզական ծառայությունների կողմից իր երկրի տարածքում բնակվող թուրքերին մասին տվյալներ հավաքելու առնչությամբ:

Ինչպես հաղորդում է Sputnik-­ի թուրքական ծառայությունը, այս մասին նա խոսել է Շվեյցարիա այցելած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ:

Բուրկհալտերը մասնավորապես նշել է, որ իրենք մտահոգված են Թուրքիայում ապրիլի 16­-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ անօրինական ճանապարհով թուրքական հետախուզական ծառայությունների հնարավոր գործունեության առնչությամբ:

Շվեյցարիայի արտգործնախարարը անդրադարձել է Թուրքիայում հայտարարված արտակարգ դրությանը` նշելով, որ դա չի ենթադրում խուսափել մարդու իրավունքների բնագավառում ստանձնած պարտավորությունների կատարումից: Նա ուշադրություն է հրավիրել նաև խոսքի ազատության կարևորության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031