Բաժիններ՝

Ֆրանսիացիների ավելի քան 40 տոկոսը չի որոշել նախագահական ընտրությունների իր թեկնածուին

Ֆրանսիայում ընտրողների երեք քառորդը (74 տոկոսը) մտադիր է քվեարկել երկրի նախագահի ընտրությունների առաջին փուլում, ընդ որում՝ 43 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, թե որ թեկնածուին է աջակցելու: Այդ մասին վկայում են Odoxa­ի հարցման տվյալները:

Վերջին ժամանակներս Ֆրանսիայում անցկացված հասարակական կարծիքի բազմաթիվ հարցումները ցուցադրում են համանման սցենար. ընտրությունների առաջին փուլում կհաղթեն «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը եւ անկախ թեկնածու Էմանուել Մակրոնը: Ընդ որում երկրորդ փուլումէկոնոմիկայի նախկին նախարարը վստահորեն հաղթում է ծայրահեղ աջերի առաջնորդին:

Odoxa­-ի հարցմանը, որն անցկացվել է մարտի 22-­23-­ին, մասնակցել են Ֆրանսիայի 1005 չափահաս քաղաքացիներ, որոնք ընդգրկված են ընտրացուցակներում:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-­ին եւ մայիսի 7-­ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031