Բաժիններ՝

Գերմանական հեռուստաալիքը Էրդողանին ծաղրող նոր տեսահոլովակ է պատրաստել

Գերմանիայի NDR հեռուստաընկերությամբ հեռարձակվող Extra3 ծրագիրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծաղրող երգ է հրապարակել` կապված նրա կողմից վերջին շրջանում Եվրոպայի հասցեին հնչեցվող նացիստական ու ֆաշիստական մեղադրանքների հետ: Այս մասին հայտնում է Sputnik-­ի թուրքական ծառայությունը:

«Ռեջեփ Թայիփ Էրդողան անունով, հաճելի բեղերով օսմանցի առաջնորդ» անվանումով երգում ծաղրանքի են ենթարկվում Էրդողանի կողմից արտերկրում բնակվող թուրքերին հինգ երեխա ունենալու հորդորը, գերմանական Die Welt պարբերականի լրագրողին «գործակալության լրտես» անվանելը, ԵՄ առաջնորդների հետ հարաբերությունների լարումն ու անգամ Թուրքիայում մահապատժի վերականգնման շուրջ խոսակցությունները:

Տեսահոլովակի վերջում երևում է, թե ինչպես է Թուրքիայի դրոշով արագ ընթացող գնացքը երկաթուղու գծերից դուրս գալիս և վթարի ենթարկվում:

Ուշագրավ է, որ Extra3 ծրագիրը 2016 թվականին հրապարակել էր ևս մի երգ, որը թուրք­գերմանական հարաբերությունների լարման պատճառ էր դարձել: «Էրդովի, Էրդովո, Էրդովան» երգում ծաղրում էին թուրք նախագահի սերը դեպի շքեղությունը, ինչպես նաև հարձակումները խոսքի ազատության վրա:

Այս երգի պատճառով Գերմանիայի դեսպանը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ` բացատրություններ տալու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031