Բաժիններ՝

Բուլղարացի կամավորները պատ են կառուցում թուրք-­բուլղարական սահմանին

Բուլղարացի կամավորները թուրք­բուլղարական սահմանին պատ են կառուցում, այդպիսով ցանկանալով կանխել մինչև ընտրությունները անօրինական ճանապարհով Թուրքիայի Բուլղարիա անցնել ցանկացողների մուտքը: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»­-ն:

«Հաշվի առնելով սահմանի անբարենպաստ իրավիճակը, թուրքական սադրանքներից խուսափելու և փախստականների անօրինական մուտքը կանխելու նպատակով մեր ակտիվիստները սկսել են թուրք­բուլղարական սահմանին կառուցել 4 մետր բարձրությամբ ցանկապատեր:

Մոտ 11 կմ երկարությամբ ցանկապատը կառուցվում է թուրք­բուլղարական սահմանին գտնվող Մալկո Տարնովո քաղաքի մոտակայքում»,­-նշել է բուլղարական ժողովրդական «Շիպկա» շարժման ներկայացուցիչ Նիկոլայ Իվանովը:

Նիկոլայ Իվանովի խոսքերով` ցանկապատի կառուցումն ամբողջովին իրականացվում է կամավորների միջոցներով: Ակցիային մասնակցում է մոտ 400 ակտիվիստ:

Թուրք­բուլղարական հարաբերությունները վերջին շրջանում լարվել են այն բանի հետևանքով, երբ թուրքական կողմը հանդես է եկել ի պաշտպանություն Մարտի 26­-ին Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ մասնակցող է ԴՈՍՏ կուսակցությանը, որը ներկայացնում է այդ երկրում բնակվող 700 հազար թուրքերին:

Բուլղարական կողմը այս հանգամանքը դիտարկել է որպես միջամտություն իր երկրի ներքին գործերին:

Ավելի վաղ այդ կապակցությամբ Բուլղարիայի ԱԳՆ էր կանչվել Սոֆիայում Թուրքիայի դեսպանը, իսկ Անկարայում Բուլղարիայի դեսպանը կանչվել էր երկիր՝ խորհրդակցությունների նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս