«ՕՐՕ-ի անդամները փորձում են այս խաղաքարտն օգտագործել, որպեսզի ինչ-որ կերպ ռեյտինգ հավաքեն». Ալեքսանդր Իսկանդարյան
«Ես քաղաքագետ եմ և միայն կարող եմ գնահատել, թե այս ձերբակալությունն ինչպես կարող է օգտագործվել քաղաքականության մեջ, բայց այստեղ գնահատելու համար մեծ քաղաքագետ չպետք է լինել՝ նկատելու համար, որ «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» (ՕՐՕ) դաշինքն օգտագործելու է ցանկացած առիթ, որ մեղադրեն իրենց վրա քաղաքական պատճառներով հարձակումներ անելու մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով 168.am-ի հարցին՝ կապված Սամվել Բաբայանի ձերբակալության հետ, նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքերով՝ այսպիսի խոսակցություններ, որ ճնշումներ կան իրենց վրա, ՕՐՕ-ի կողմից եղել են նաև մինչև Սամվել Բաբայանի ձերբակալությունը. «Նմանատիպ հայտարարություններ արել է նաև Սամվել Բաբայանը։ Այստեղ այլ բան է հետաքրքիր, որ ՕՐՕ-ի անդամների հայտարարություններից դատելով՝ կարող ենք ասել, որ նրանք չեն պատրաստվում անցնել խորհրդարան։ Նրանք բոլոր խոսում են այն մասին, որ ակտիվություն կդրսևորեն հետընտրական շրջանում, ինչը նշանակում է, որ ոչ թե հետընտրական, այլ նախընտրական շրջանում նրանք չեն կարողանա անրաժեշտ 7%-ը հավաքել»։
Հետևաբար՝ ըստ քաղաքագետի՝ այս դաշինքի անդամները փորձում են այս խաղաքարտն օգտագործել, որպեսզի ինչ-որ կերպ ռեյտինգ հավաքեն մինչև ընտրությունները. «Բայց հենց դաշինքի անդամներն էլ վստահություն չունեն, որ 7% կհավաքեն»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: