Բաժիններ՝

ԱՄՆ­-ի հյուպատոսություններին կարգադրված է այցագրեր չտալ առանց սոցցանցերում օգտահաշիվների ստուգման

ԱՄՆ-­ի Պետդեպարտամենտն իր դեսպանություններին ու հյուպատոսություններին կարգադրել է ստուգել ԱՄՆ­-ի այցագիր ստանալու համար դիմած այն օտարերկրացիների օգտահաշիվները սոցիալական ցանցերում, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Լրացուցիչ ստուգումների են ենթակա նաեւ նրանք, ովքեր գտնվել են ահաբեկիչների հսկողության տակ եղած տարածքներում:

Բացի այդ, Պետդեպարտամենտը դիվանագիտական ներկայացուցչություններին հանձնարարել Է մտածել այն բանի շուրջ, թե եկվորների ուրիշ ինչ խմբերի պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել:

Այս կարգադրությունը ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ավելի վաղ ընդունված միգրացիոն հրամանագրի շարունակությունն է, որն ավելի ուշ չեղյալ հայտարարվեց ամերիկյան մի քանի դատարանների կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»­ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս