Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության գործերի հավատարմատարը կանչվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ընտրություններին մասնակցող ամենաազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժ համարում է «Ելք» դաշինքը, իսկ «Ծառուկյան» դաշինքն ընդդիմություն չի համարում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Գերմանիան և Նիդերլանդները նացիզմի մեջ մեղադրելը անհանգստացրել է Իսրայելին:
Շուրջ 20 հազար մարդ է տարահանվել Խարկովի մարզի Բալակլեա քաղաքի մերձակա ռազմամթերքի՝ պայթող պահեստի շրջանի բնակավայրերից:
Հարցին՝ արդյո՞ք Սամվել Բաբայանի ձերբակալությունը կբարձրացնի հետաքրքրությունն ՕՐՕ-ի նկատմամբ, Արա Պապայանը պատասխանեց, որ որոշակիորեն կբարձրացնի, բայց նաև պետք է ընդունել, որ սա ՕՐՕ-ի համար որոշակի խնդիրներ կառաջացնի այն առումով, որ տատանվողների մի մասը ետ կկանգնի նրանց օգտին քվեարկելուց, բայց փոխարենը՝ կլինի նաև մյուս դրսևորումը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն այն կարծիքին է, որ Եվրոպան պետք է ավելի անկախ լինի Միացյալ Նահանգներից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին՝ Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության ողբերգական հետեւանքների կապակցությամբ:
«Այս պահին քննչական գործողություններ են կատարվում, հարցաքննություն է ընթանում, ես հիմա ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել», – ասաց փաստաբանը:
Լոնդոնում մարտի 22-ին հարձակում իրականացրած ահաբեկիչը գործել է միայնակ, ահաբեկչական նոր գործողությունների սպառնալիք չկա: Այդ մասին հայտնել է ՍքոթլանդՅարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին:
«Նախորդ տարեվերջին համայնքների ղեկավարներին տրվել էր համայնքների զարգացման ծրագրի կազմման նոր մեթոդաբանությունը: Բայց համայնքների բնակիչների հետ հանդիպումները փաստում են, որ համայնքների ղեկավարները դրանք շատ քիչ են քննարկել բնակիչների հետ: Արձանագրվել են դեպքեր, երբ համայնքի բնակիչներն առհասարակ տեղյակ չեն դրանց մասին կամ բարձրաձայնում են համայնքի համար կարևոր հիմնահարցեր, որոնք նույնիսկ տեղ չեն գտել այդ ծրագրի մեջ»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Այս տարի «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը, որը տեղի է ունենալու Ուկրաինայում, չի հեռարձակի ռուսական եւ ոչ մի հեռուստաալիք, ինչի մասին հայտնել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության թղթակիցը:
Մարտի 22-ին Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ բրիտանական ոստիկանությունը ձերբակալություններ է կատարել Բիրմինգեմ քաղաքում: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:
Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնությունը կառավարման բոլոր ձեւերից նախընտրում է հանրապետությունը:
Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Հանրային հեռուստատեսությանը շարունակում է մնալ համացանցում ամենաքննարկվող թեման: … Ուզում եմ անդրադառնալ մեկ այլ՝ զուտ ֆեյսբուքյան ֆենոմենի. օգտատերերի մեծ մասը «2-3 շերտով» հեռու է քննարկման թեմայի սկզբնաղբյուրից: Ինչը նկատի ունեմ: Ենթադրենք, մեկը լսել է Տեր-Պետրոսյանի հարցազրույցը եւ սոցցանցում գրում է իր եզրակացությունը՝ «Լևոնն ուզում է մեր հողերը հանձնել Ադրբեջանին» («շնորհակալություն, ձեր գրառումը տեղ է գտել մեր կայքում»):
Սույն ճակատի ստեղծումից ընդամենը մեկ ամիս հետո վնասազերծվեց Նորքի զինված խումբը, որը, պաշտոնական վարկածի համաձայն, ծրագրել էր հարձակում գործել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, կառավարության եւ ԿԸՀ-ի շենքերի, ինչպես նաեւ նախագահին սպասարկող ինքնաթիռի վրա։
Յուլյա Սամոյլովան, որը «Եվրատեսիլ»-ում ներկայացնում է Ռուսաստանը, կարծում է, որ Ուկրաինայի տարածք իր մուտքի արգելքի հետ կապված իրադրությունը դեռ կարող է փոխվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Խաչատրյանն ազատվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Արմեն Խաչատրյանն ազատվել է նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաuտանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցչի պաշտոնից:
Երեք տարի առաջ Դեղին ծովում խորտակված «Սեւոլ» հարավկորեական նավը հաջողվել է բարձրացնել ծովի մակերեւույթ:
Ֆրանսիայի է կոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենից վերստին առաջ է անցել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին հետաձգել է մարտի 23-ին նախատեսված այցելությունը Սքոթլանդ Յարդ՝ մարտի 22-ին երկրի խորհրդարանի մոտ կատարված ահաբեկչական գործողության պատճառով:
Վերջերս ահաբեկչական գորողություններից տուժած արեւմտաեվրոպական երկրների ղեկավարները Բրիտանիայի հետ համերաշխություն են հայտնել Լոնդոնի կենտրոնում իրականացված հարձակումից հետո, որի հետեւանքով հինգ մարդ է զոհվել, տեղեկացնում է BBC-ին:
«Եթե իսկապես այդպիսի հանցագործություն կա, պետք է դեռ դատավարություն լինի: Ամեն դեպքում, մտահոգիչ է երեւույթը, խոսում է ուրիշ բաների մասին, բայց առաջ չընկնենք, երեւի ուրիշ փաստեր էլ կհրապարակեն, եւ դրանից հետո ավելի հեշտ կլինի կողմնորոշվելը»:
Հինգ մարդ, ներառյալ հարձակվողը, զոհվել եւ ավելի քան 40-ը վիրավորվել են Լոնդոնի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով:
Ուկրաինայի Խարկովի մարզում լույս մարտի 23-ի գիշերը պայթյուններ են սկսվել Բալակլեյա քաղաքից ոչ հեռու գտնվող զինամթերքի պահեստներում:
Շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր, պատգամավորության թեկնածու Կարեն Կարապետյանի հանդիպումները Լոռու մարզում: Հանգստյան օրերին Կարեն Կարապետյանը հանդիպել է Վանաձորի բժշկական քոլեջի ներկայացուցիչների հետ:
Որպես իշխող կուսակցություն՝ այդ պատասխանատվությունը առաջին հերթին ընկնում է ձեր վրա, քանի որ հայաստանցիները առաջին հերթին ձեզ կհամարեն պատասխանատու, եթե դուք ընդունակ չլինեք արդարացնել ժողովրդավարության, կայունության, տնտեսական և կառուցվածքային անհրաժեշտ բարեփոխումների իրականացմամբ, նաև բարգավաճման հետ կապված նրանց սպասելիքները:
«Ամենաաբսուրդն այն է, որ ազատության խոստում Վահրամ Բաղդասարյանը տալիս է անգամ 10 տարով դատվածներին, թե ոնց պիտի ազատի թոշակի գնացող Գառնիկիչի միջոցով, հայտնի չէ»,- ասաց մեր աղբյուրը»
«Կողմերը պետք է միանշանակ ազդանշան ուղարկեն Մոսկվային, Վաշինգտոնին եւ Փարիզին, որ իրենք իրոք պատրաստ են աշխատել խաղաղ կարգավորման վրա»:
«Իգլա» զենք պայմանագրով կարող է ձեռք բերել պետությունը, բանակը: Մասնավոր անձի դեպքում այն համարվում է ապօրինի ձեռքբերում: Այդ զինատեսակն արտադրվում է հիմնականում Ռուսաստանում: ՀՀ, ինչպես նաև Արցախի ու Ադրբեջանի բանակներն ունեն այդ զինատեսակից: Ռազմական փորձագետ Վովա Վարդանովի փոխանցմամբ՝ այդ զինատեսակից ՌԴ-ից հնարավոր է ձեռք բերել ինչպես մի արաղով, այդպես էլ մինչև 100.000 դոլարով.
«Որոշ լուրերի համաձայն` Ծաղկաձոր շտապ մեկնելը պայմանավորված է եղել Սամվել Բաբայանի ձերբակալության փաստով, այդ առնչությամբ ինչ-որ կոնֆիդենցիալ հանդիպում է կայացել Ծաղկաձորում: Թե ում հետ՝ մեզ չհաջողվեց պարզել»: