Բաժիններ՝

«Քանի դեռ ինձ բռնապետ են ասում, ես էլ նրանց նացիստ եմ ասելու». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քանի դեռ Գերմանիան ու Նիդերլանդներն իրեն բռնապետ են անվանում, ինքը շարունակելու է նրանց նացիստ անվանել: Այս մասին նա խոսել է CNN Turk­-ը ու Kanal D­-ին տված հարցազրույցում:

«Նրանք իրավունք ունեն Էրդողանին անվանել բռնապետ, իսկ Էրդողանը նրանց նացիստ կամ ֆաշիստ անվանելու իրավունք չունի՞: Քանի դեռ նրանք Էրդողանին բռնապետ են ասում, ես էլ նրանց նացիստ եմ ասելու»,­-հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Նա նշել է, որ ապրիլի 16­-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեից հետո Գերմանիային ու Նիդերլանդներին անակնկալներ են սպասվում:

«Քաղաքական ոլորտում վերանայումներ են լինելու: Չենք կարող ընդունել իրենց երկիր մեր արտաքին գործերի նախարարի մուտքը թույլ չտալու վերաբերմունքը»,­-հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը հայտնել է նաև, որ հանրաքվեից հետո` մայիսին հանդիպելու է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031