Բաժիններ՝

«Ես ավելի հեռու կգնամ, ես մեղադրում եմ հանրապետության նախագահին». Ֆիյոնը մեղադրել է Օլանդին

Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը նախագահ Ֆրանսուա Օլանդին մեղադրել է այն բանում, որ նա, չարաշահելով իր դիրքը, նպաստում է վարկաբեկիչ նյութերի արտահոսին՝ իր ընտրվելը կանխելու նպատակով: Այս մասին հաղորդել Է Reuters­-ը:

Ֆիյոնը, մասնավորապես, նշել է, որ իշխանության վերահսկողության տակ գտնվող թերթերը փաստաթղթերն ստացել են Ազգային ժողովի իր առանձնասենյակում խուզարկության ժամանակ դրանց առգրավումից 48 ժամ հետո: «Ո՞վ է նրանց տրամադրում այդ փաստաթղթերը»,­-հարց էտալիս նա:

Երբ Ֆիյոնին հարցրել են, թե, նրա կարծիքով՝ ով է դրա համար պատասխանատվություն կրում. այս կամ այն քաղաքական գործիչները թե արդարադատության համակարգը, թեկնածուն հայտարարել է. «Ես ավելի հեռու կգնամ, ես մեղադրում եմ հանրապետության նախագահին»:

Դրան ի պատասխան Ելիսեյան պալատը հայտարարել է, որ Օլանդն «ամենախիստ կերպով դատապարտում է Ֆիյոնի շինծու մեղադրանքները»:

«Գործադիր իշխանությունը երբեք չի միջամտել որեւէ դատական ընթացակարգի եւ միշտ անվերապահորեն հավատարիմ է եղել դատական իշխանության անկախությանը»,­-ասված է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031