Բաժիններ՝

ԱՄՆ­-ի վարչակազմը պատրաստվում Է ավելի քան 1 մլրդ դոլարով կրճատել ՄԱԿ­-ի ֆինանսավորումը. Foreign Policy

Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր է 1 միլիարդ դոլարով կրճատել ՄԱԿ-­ի խաղաղապահ գործողությունների բյուջեն եւ հարյուրավոր միլիոն դոլարներով պակասեցնել համաշխարհային կազմակերպության տարբեր ծրագրերի ֆինանսավորումը: Այս մասին հայտնել է Foreign Policy հանդեսը, որը վկայակոչել է ԱՄՆ-­ի Պետդեպարտամենտի աղբյուրներ:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ բացի ՄԱԿ-­ի խաղաղապահ բյուջե ԱՄՆ-­ի մասհանումների 40­տոկոսանոց կրճատումից, որոնք 2016 թվականին գերազանցել են 2 միլիարդ դոլարը, Սպիտակ տունը նաեւ Պետդեպարտամենտին իրազեկել է 326 միլիոն դոլար ընդհանուր գումարով ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ­-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), ՄԱԿ­ի Զարգացման ծրագրի,
տարբեր ծրագրերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին:

Ներկայում ԱՄՆ-­ը վճարում է ՄԱԿ-­ի կանոնավոր բյուջեի, որը կազմում է մոտավորապես 5,4 միլիարդ դոլար, ավելի քան 22 տոկոսը, ինչպես նաեւ խաղաղապահ գործողությունների ծախսերի 28,5 տոկոսը, որոնց արժեքը գնահատվում է 7,9 միլիարդ դոլար: Ընդհանուր առմամբ Վաշինգտոնը համաշխարհային կազմակերպության եւ դրա ծրագրերի վրա ծախսում է շուրջ 10 միլիարդ դոլար:

Այսօրվա դրությամբ ԱՄՆ­-ը համաշխարհային կազմակերպության խոշորագույն դոնորն է, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս