Հարավկորեացի մասնագետները երեք տարի առաջ խորտակված «Սեւոլ» մարդատար լաստանավը զննելիս հայտնաբերել են ոսկորների մի քանի կտորներ, որոնք կարող են պատկանել ողբերգության զոհերից մեկին:
Չինաստանն ԱՄՆ-ի համար կբացի իր շուկաները երկու երկրների միջեւ առեւտրական հարաբերությունների վերաձեւաչափման հարյուրօրյա պլանի շրջանակներում, որը Թրամփը եւ Սին հաստատել են ապրիլին:
Սիրիացի զինվորականները միաժամանակ 30 հարսանիք են արել Հալեպում:
Իրաքյան Քրդստանի (ԻՔ) անկախության շուրջ հանրաքվեն կարող է անցկացվել 2017 թվականի հոկտեմբեր նոյեմբերին:
Պայթյուն է տեղի ունեցել Հռոմի կենտրոնական շրջաններից մեկում, ինչը մասին հայտնել է ANSA գործակալությունը: Պատահարի վայրում աշխատում են հրշեջ հաշվարկները եւ ոստիկանությունը:
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը դատապարտում է Ադրբեջանի կողմից Շանթ հեռուստաընկերության լրագրողական թիմի ավտոմեքենան գնդակոծելու դեպքը: Լրագրողների հետ զրույցում դեսպանն ընդգծել է, որ ոչ մի առողջ մտածող մարդ չի կարող չդատապարտել նման միջադեպերը, երբ խախտվում են մարդասիրական նորմերը:
Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի թիմը պատրաստ է բանակցություններ վարել երկրի հիմնական պահպանողական կուսակցության՝ «Հանրապետականների» հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին այցը Բրյուսել ՆԱՏՕ-ի՝ մայիսի 25-ի գագաթնաժողովին կլինի երկօրյա, նրա պատվիրակության կազմում կլինի շուրջ հազար մարդ:
Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըն հայտարարել է, որ անգամ Հռոմի պապը չի կարող օգնել Թուրքիայում գերմանական Die Welt պարբերականի ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելին:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը հավանություն է տվել Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) 2 միլիարդ դոլար գումարի «Պետրիոտ» համակարգի 160 հրթիռների վաճառքի գործարքին, տեղեկացնում է BBC-ին:
Թուրքիայի Վան նահանգի գլխավոր դատախազությունը պատրաստել է մեղադրական նոր զեկույց, որում պահանջում է զրկել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Բեդիա Օզգյոքչե Էրթանին և Դիրայեթ Թաշդեմիրին պատգամավորական անձեռնմխելիությունից:
Ուկրաինայի իշխանությունները՝ սահմանապահ ծառայությունները և Ազգային անվտանգության ծառայությունն ուսումնասիրել են «Եվրատեսիլ 2017-ում» Բուլղարիայի մասնակից Քրիստիան Կոստովի՝ Ղրիմ կատարած այցելության մասին լուրերը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ադրբեջանի ընդդիմության հասցեին Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններն արդեն մի քանի տարի քարոզվող ստի կրկնությունն է»,- contact.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին՝ մեկնաբանելով Հեյդար Ալիևի 90-ամյակի առիթով ընդունելության ժամանակ Ադրբեջանի նախագահի վիրավորական հայտարարությունները ընդդիմության հասցեին:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այն կարծիքին է, որ Սիրիայի հակամարտության կրագավորման շուրջ Ժնեւում կայացած բանակցություններն անարդյունք էին:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում մայիսի 13-ին կկայանա «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 05 համարի ներքո:
Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայերը հայտարարել է, որ քաղաքում չի թույլատրելու որևէ հավաք կամ գործողություն՝ հաջակցություն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի:
Թուրքիայի ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Օղուզ Գյուվենը ձերբակալվել է:
Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանունել Մակրոնի կողմից ստեղծված «Հառաջ, հանրապետություն» շարժումը հանրապետության նախկին վարչապետ Մանուել Վալսին չի ներառել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցուցակում, սակայն մտադիր չէ իր հավակնորդին առաջադրել այն ընտրատարածքում, որտեղ իր թեկնածությունն է քվեարկության դնելու Վալսը:
VC-25 երկու ինքնաթիռներից մեկը, որոնցով թռչում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, կարող էր օդում բռնկվել կամ պայթել Boeing-ի մեխանիկների անփութության պատճառով:
Ռուսաստանը ԱՄՆ-ի հայեցողությանն է թողնում երկկողմ հարաբերությունների զարգացման համար աշխատանքի ձեւաչափերի ընտրությունը. ինչպես նաեւ հարաբերությունների նորմալացման տեմպը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարար է, որ, Եվրամիության հետ անայցագիր ռեժիմ ստանալով՝ Ուկրաինան վերջնականապես «ձեւակերպեց իր ապահարզանը Ռուսական կայսրության հետ»:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ հանրապետությունում ստեղծված ապաէսկալացման գոտիները հակամարտության քաղաքական կարգավորում սկսելու իրական շանս են տալիս:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը կմոտեցնի խաղաղության հաստատումը Սիրիայում եւ Ուկրաինայում:
Կառավարությունը երեկ հրաժեշտ տվեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ինչն այդքան էլ կառավարության ղեկավարի սրտով չէր: Կարեն Կարապետյանը տևական ժամանակ ապարդյուն պայքարում էր, որպեսզի Արփինե Հովհաննիսյանը մնա իր պաշտոնում:
«Ելք» դաշինքը երեկ ավարտեց քարոզարշավը։ Ելույթները հնչեցին ռոք համերգի ընթացքում։ Ի դեպ, «Ելքի» ԱԺ խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հարցը կորոշվի Երեւանի ավագանու ընտրություններից հետո։
ՀՀԿ-ի գաղափարական հատվածի ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ Սերժ Սարգսյանը մտադիր չէ զբաղեցնելու վարչապետի պաշտոնը. նա շատ պարզ ասել է, որ իր քաղաքական կարիերան կապում է ազգային անվտանգության հետ, իսկ սա ենթադրում է այլ կարգավիճակ։ Եվ մինչ Հովիկ Աբրահամյանը լուրեր է տարածում, թե իրեն առաջարկվել է ԱԱԽ քարտուղարի պաշտոնը, իրականում այդ պաշտոնի համար այլ թեկնածու կա։
Երեկ ուշ երեկոյան բոլորը, ու գուցե հոգու խորքում` նաև Նիկոլը, համոզվեցին, որ ընտրակաշառքին հակադրվող քաղաքացիներին առաջարկվող 15000 դրամի օգնության «Ելքի» առաջարկը փուչիկի պես տրաքում է: Հենց Արարատյան զանգվածում տեղակայված ՀՀԿ շտաբի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները հավաստեցին, որ ընտրողները ՀՀԿ-ի տված 10000, 20000 «նաղդ» փողը գերադասում են Նիկոլի խոստացած «նիսյա» փողից:
Ոչ ընտրակաշառքը, ոչ վարչական լծակները ու ճնշումները որևիցե մեկի քվեարկության վրա չեն կարող ազդել կամ գրեթե ազդեցություն չեն կարող ունենալ:
Նախօրեին Արագածոտնի Մաստարայի հատվածում մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել ճանապարհը՝ ի պաշտպանություն այս տարածքից պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանի, որը, հիշեցնենք, «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկ ներկայացրած, ապա դիմումից հրաժարված 8 պատգամավորների թվում է:
ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Շիրակի մարզում առաջադրված պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանը ընտրություններից մեկ ամիս անց որոշել է վրեժխնդիր լինել «անշնորհակալ գյումրեցիներից», որոնք իրեն այդքան քիչ ձայն տվեցին: